>

Նախագահը կաշկանդված չէր արտահերթ ընտրությունների օրը նշանակելու հարցում։ Այս մասին այսօր ՍԴ նիստի ժամանակ ասաց ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության ներկայացուցիչը։




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ չորս քաղաքական ուժեր բողոքարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։





Ինչպես հիշեցրեց ՔՊ ներկայացուցիչը՝ երկրում ծագած քաղաքական ճգնաժամից հետո իշխանություններն առաջարկել են անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչը մերժվել էր ընդդիմության կողմից։


Սակայն, այնուամենայնիվ, նրա խոսքով, տեղի էին ունեցել քաղաքական խորհրդակցություններ, որոնց արդյունքում որոշվել էր ընտրությունների անցկացումը։

՛՛Խորհրդակցությունների արդյունքում ուժերի մեծ մասը համաձայնության էր եկել ընտրությունների անցկացման հարցում։ Քննարկումներն աանցկացվել են նախագահի մասնակցությամբ։



Նախագահը, որը ընտրությունների օրը որոշելու միակ սուբյեկտն է, կաշկանդված չի եղել ընտրության հարցում եւ կարող էր ուրիշ օր ընտրել՛՛,-նշեց ՔՊ ներկայացուցիչը՝ հավելելով, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում Նիկոլ Փաշինյանի անիրավաչափության մասին վարկածներն անհիմն են։

Сообщение Նախագահը կաշկանդված չի եղել … ՔՊ ներկայացուցչի հայտարարությունը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->