>

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարությունը եւ ստորագրողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ.

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:




Քոչարյանի զոհերը

Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:




ԱԺ պատգամավորներ՝

  • Աշոտ Արսենյան
  • Ալիկ Սարգսյան
  • Արտակ Սարգսյան
  • Արման Սահակյան
  • Տաճատ Վարդապետյան
  • Հակոբ Գառնիկի Հակոբյան
  • Շիրակ Թորոսյան
  • Կնյազ Հասանով
  • Արսեն Միխայլով
  • Հարություն Կարապողոսյան
  • Սամվել Ալեքսանյան
  • Նահապետ Գեւորգյան
  • Արայիկ Գրիգորյան
  • Իշխան Զաքարյան



Ենթադրվում է, որ այս հայտարարությանը կմիանան այլ պատգամավորներ եւս:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->