>


Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:








Քոչարյանի զոհերը

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին. «Իմ հարցը վերաբերում է պարոն Հարությունյանի այն կոնսոլիդացված դիրքորոշմանը, որը վերաբերում է վարչապետի պաշտոնավարման շարունակականության սահմանադրականության հարցին: Խնդրին ես առաջարկում եմ նայել ՍԴ դատավորի աչքերով»:


Վահե Գրիգորյանի խոսքով՝ մենք գործ չունենք սովորական պաշտոնյայի հետ, այլ մի պաշտոնյայի, որի այդ պաշտոնում հայտնվելը ժողովրդավարական գործընթացի արդյունք է:

«Ձեր առաջարկած տարբերակն այն մասին է, որ երբ ՀՀ վարչապետը հրաժարական է ներկայացնում, նա չի կարող պաշտոնավարել այդ պաշտոնում: Հանրապետության բարձրագույն գործադիր պաշտոնյայի պաշտոնավարման շարունակականությունը, որպես ժողովրդավարական գործընթացի արդյունք, պաշտպանվում է ժողովրդավարության պաշտպանության նկատառումներով և սահմանադրական նպատակներով: Ի՞նչ Սահմանադրության պաշտպանող արժեք կամ նպատակ կա ձեր առաջադրած տարբերակով մեկնաբանության հիմքում: Այլ կերպ ասած՝ ինչո՞ւ պիտի ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն գործադիր պաշտոնյան չկարողանար շարունակել պաշտոնավարել իր պաշտոնը, փոխարենը պաշտոնավարեր մի անձ, որի ո՛չ ընտրության, ո՛չ պաշտոնավարման վրա նույն ժողովուրդը ոչ մի ազդեցություն չունի, չունի նաև Ազգային ժողովը: Ի՞նչ նպատակներով պիտի առաջնորդվեր սահմանադիրը»:



Վահե Գրիգորյանի խոսքով` այսօր արդեն հուլիսի 13-ն է, սակայն առայժմ հանրապետությունը չունի վարչապետ․ «Ի՞նչ հետևանք կունենար ձեր առաջարկը, և ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր անորոշությունը, ոչ թե սահմանադրական կայունությունը»:

Сообщение «Ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր անորոշությունը, ոչ թե սահմանադրական կայունությունը…». Վահե Գրիգորյանը՝ Դավիթ Հարությունյանին появились сначала на MediaNews.


от admin

-->