>


Ֆրանսիայի դեսպանատունը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցմանը, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը:








Քոչարյանի զոհերը

«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը»,-ասված է haqqin.az-ի խմբագրությանը Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում:


Այսպիսով, ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են նրա աշխատանքային գրաֆիկով:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել էր՝ ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:



«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի»,-ասված է ԱՄՆ դեսպանատան նամակում: Ռուսաստանի դեսպանատունն առայժմ չի պատասխանել ադրբեջանական լրատվականի հարցմանը:

Сообщение Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը դեսպանի՝ Շուշի և Վարանդա չմեկնելու մասին появились сначала на MediaNews.


от admin

-->