>




Քոչարյանի զոհերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու արտահերթ նիստում այսօր անդրադարձավ Երևանում ապօրինի կառույցների ապամոնտաժմանը։





«Արդարության, ազնվության ու թափանցիկության սկզբունքով է ամեն ինչ տեղի ունենում։ Իրավական մասով խնդիրները շատ պարզ են, պարզ ասվում է, որ համայնքային հողի վրա, մասնավորապես կանաչապատ տարածքներում, մայթերի վրա ապօրինի շինություն չի կարելի կառուցել։ Ամենահետաքրքիր դեպքը դա կանգառում կառուցվածն էր, եթե տեսել եք լուսանկարը։ Չգիտեմ՝ դա ում մտքի գոհարն էր, որ կարելի է ինքնակամ կառույց ունենալ կանգառի վրա՝ մարդիկ էլ կանգառի մեջ նստած։ Բնականաբար, դրանք բոլորը քանդվելու են։ Էն, ինչը որ պետք է քաղաքին, կմնա»,- ասաց Հայկ Մարությանը։




Երևանի ավագանին այսօր փոփոխություն կատարեց նախկին կարգերից մեկում, ըստ որի՝ Երևանում ինքնակամ կառույցները տնօրինվելու են ընդհանուր կանոնի համաձայն, որը սահմանված է 315-Ն որոշմամբ։ Այսինքն՝ Երևանի ՏԻՄ մարմիններն իրենց հայեցողությամբ տնօրինելու են գույքը, օրինականացնելուց հետո աճուրդային եղանակով հնարավորություն են ունենալու օտարելու, վարձակալության տալու, հանրային շահից ելնելով՝ համայնքի կարիքների համար օգտագործելու, ինչպես նաև քանդելու այն։

Сообщение «Չգիտեմ՝ դա ում մտքի գոհարն էր, որ կարելի է ինքնակամ կառույց ունենալ կանգառի վրա՝ մարդիկ էլ կանգառի մեջ նստած…»․ Հայկ Մարության появились сначала на MediaNews.


от admin

-->