>


Դեռևս  արտահերթ ընտրությունների նախորդ օրը՝  հունիսի  19-ին հայտնել էինք, որ Մեղրիի քաղաքապետի հարազատները փորձել են կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ամեն  ինչ սկսվեց  այն բանից  հետո, երբ համացանցում հրապարակվեցին  Քոչարյանի թիմակից Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հունիսի 21-ին  դեպի Մինսկ պատվիրած ավիատոմսերի լուսանկարները։








Քոչարյանի զոհերը

Այսօր արդեն  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը հրապարակեց Մեղրիի նախկին ղեկավարին, տեղակալին և գլխավոր մասնագետին առաջադրված մեղադրանքները։ Իսկ  ինչպես ավելի վաղ  հափտնել էինք, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել էր։


Ամենայն հավանականությամբ Մեղրիի արդեն նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը  հասկացել էր,  որ երկրում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինելու,  Քոչարյանի խոստումները օդ էին և  ուշ թե շուտ օրենքի առաջ պատասխան է տալու գործած ապօրինությունների համար։

Հենց սրանով է  բացատրվում  այն փաստը,  որ  Մխիթար Զաքարյանի հարազատները դեռևս  արտահերթ ընտրությունների նախորդ օրը՝  հունիսի  19-ին  փորձել էին կապվել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ամենայն հավանականությամբ Մեղրիի արդեն նախկին համայնքապետի  մեղքերը  մեղմելու նպատակով։



 

Сообщение Քոչարյանի խոստումները օդ էին, Մխիթար Զաքարյանը շուտ էր հասկացել, դրա համար էր ընտրություններից առաջ մեղայականով դիմել ՔՊ-ականներին появились сначала на MediaNews.


от admin

-->