>


Հուլիսի 12-ին Երևան քաղաքի դատարան է ստացվել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ քրեական գործը, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։








Քոչարյանի զոհերը

Մեղադրյալը Նարեկ Մանթաշյանն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր info.aylyntranq@gmail.com աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջը պատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնային հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կյանքի գաղտնիությունը, նշված անձնական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:


Գործը մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին, նիստի օր դեռ նշանակված չէ։



 6 դիտում,  6 դիտում այսօր

Сообщение Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելու գործով մեղադրյալ կա появились сначала на MediaNews.


от admin

-->