>


Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:








Քոչարյանի զոհերը

Խոսելով խոսքի ազատության մասին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրեց. «Ազատ խոսքում իր ողջ խնդիրներով հանդերձ, որոնք հնարավոր չի լինում կանխել, եթե դուք այդ երկընտրանքն ունենայիք, «էթիկական դիլեման» ունենայիք, ո՞ր մեկը նախընտրեիք, ի՞նչն է, որ ավելի հարիր է ժողովրդավարական հասարակությանը»:

«Եթե հիմնվենք Կանտի բարոյական իմպերատիվի վրա, ապա խոսքի ազատության սահմանափակումն ավելի գերադասելի է 21-րդ դարում, քան որևէ բանով չկարգավորված խոսքի ազատությունը: Այսպիսի խոսքի ազատությունն ավելի վտանգավոր է հասարակության համար, քան ինչ-որ չափով կանոնակարգված կամ սահմանափակված խոսքի ազատությունը: Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակումներ չունի, որը բերում է շատ վատ հետևանքների: Ա-ն ասելուց Բ-ն չենք ասել. հռչակելով խոսքի ազատությունը՝ իրավական դաշտը չենք կարգավորել այնպես, որ խոսքի ազատությունը վնասներ չբերի քաղաքացիների այլ իրավունքներին»:


Վահե Գրիգորյանը ճշտեց հարցը՝ ասելով, որ ինքը նկատի ունի մեդիա կազմակերպությունների վերահսկելիության հարցը:



«Կարգավորման ներքո գտնվող լրատվամիջոցները շատ ավելի արդյունավետ են կատարում հասարակությանը տեղեկատվություն հասցնելու առաքելությունը, քան չվերահսկվող մեդիան»,- պատասխանեց Տիգրան Հակոբյանը:

 9 դիտում,  9 դիտում այսօր

Сообщение «Խոսքի ազատության սահմանափակումն ավելի գերադասելի է 21-րդ դարում, քան որևէ բանով չկարգավորված խոսքի ազատությունը…». Տիգրան Հակոբյան появились сначала на MediaNews.


от admin

-->