>

Hetq.am — ը գրում է, Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարևանությամբ ամբողջությամբ նոր գյուղ է կառուցվում։ Շինարարության ավարտից հետո այդտեղ հիմնականում բնակություն կհաստատեն պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սղնախ գյուղի բնակիչները։ Կառուցվող գյուղում տներ կհատկացվեն նաև Սղնախի հարևանությամբ գտնվող Ջրաղացներ, Մադաթաշեն և Մոշխմհատ գյուղերի՝ տները կորցրած գյուղացիներին։




Քոչարյանի զոհերը

Կառուցվող գյուղի տեղանքի ընտրությունը պայմանավորված է եղել Սղնախ գյուղի բնության նմանությամբ։ Տեղանքի հարևանությամբ անտառներ են։





Սղնախ համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանի խոսքով, կառուցապատումն իրականացվում է իրենց համագյուղացուն՝ Արման Հակոբջանյանին պատկանող «Կապավոր» ընկերության կողմից, ընկերության միջոցներով։ Շինարարական աշխատանքներին մասնակցում են նաև Սղնախ և Ջրաղացներ գյուղերի տղամարդիկ։


Նոր հիմնադրվող գյուղի տարածքում 210 բնակարան կառուցելու հնարավորություն կա։ Նախագծվել է արդեն 169 տուն, դրանց կառուցապատումն ընթանում է։ Կառուցվող տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց, լինելու են նաև բլոկացված տներ (բաղկացած 2 բնակարանից)։ Յուրաքանչյուր տուն կունենա 1500 քմ տնամերձ հողակտոր։

Գյուղի երկու կողմում այգիներ կհիմնվեն, որպեսզի բնակավայրը պաշտպանեն փոշիներից։ Կկառուցվի համայնքային կենտրոն, բուժկետ, ոստիկանության համար գրասենյակ։ Գյուղը մանկապարտեզ և դպրոց չի ունենա։ Կօգտվեն հարևանությամբ գտնվող Աստղաշեն գյուղի դպրոցից և մանկապարտեզից։ Գյուղում նաև ջերմոց կկառուցվի, որը, ամենայն հավանականությամբ, կոոպերատիվի ձևով կծառայի գյուղացիներին։



Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թ.–ին։

 0 դիտում

Сообщение Սղնախի ու ևս 3 գյուղի տեղահանված բնակիչների համար Արցախում նոր գյուղ է կառուցվում․ ՀԵՏՔ появились сначала на MediaNews.


от admin

-->