>

2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ քարերով բեռնված ավտոմեքենան շրջվել է ձորակը:




Քոչարյանի զոհերը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Կամազ»-ի լիցքը բեռնաթափելու ժամանակ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 3-րդ փողոցի հարակից տարածքում տեղի է ունեցել հողասահք, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է ձորակը, իսկ վարորդը՝ տեղում մահացել:





Պարզվել է, որ նշված բեռնատարի վարորդը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1959թ.: Վերջինիս դին ավտոմեքենայից դուրս է բերվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից:


Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:



 3 դիտում,  3 դիտում այսօր

Сообщение «Կամազ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է появились сначала на MediaNews.


от admin

-->