>

Civic.am-ը գրում է.




Քոչարյանի զոհերը

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը վերջին օրերին Սյունիքի համայնքապետերի կալանավորումների և քրեական հետապնդումների հարցում տարօրինակ չեզոք կեցված է ընդունել։ Ավելի ճիշտ՝ չտեսնելու է տալիս իր պատգամավորի թեկնածուների հանդեպ քրեական հետապնդումներն ու նրանց կալանավորումները։ Երեկ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվեց, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Երեկ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նույնպես իրականացվում է քրեական հետապնդում։





Մինչ Վահե Հակոբյանը շտապում է հայտարարություն տարածել, թե նրանց նկատմամբ «քաղաքական հետապնդում, ռեպրեսիա և տեռոր է իրականացվում», Քոչարյանը, նրա թևի ներկայացուցիչներն այս հարցում քար լռություն են պահպանում։


Ավելին, մեզ հասած տեղեկություններով, երբ Վահե Հակոբյանի թևի ներկայացուցիչները քոչարյանականներին հորդորել են Սյունիքի համայնքապետերի հարցում ակտիվություն ցուցաբերել, հայտարարություններ անել, բարձրաձայնել քաղաքական հետապնդումների մասին՝ շատ կոշտ պատասխան են ստացել։ Ասել է թե՝ Քոչարյանը նրանց այդկերպ պատժում է Սյունիքում իրենց խայտառակ պարտության համար։

Կա նաև այլ հանգամանք։



Մեզ հասած տեղեկություններով՝ այս պահին «Հայաստան» դաշինքում թեժ պայքար է մանդատները պահելու համար, ոչ ոք չի ուզում մանդատ զիջել դաշինքի որևէ այլ անդամի։ Ինչպես հայտնի է՝ Վահե Հակոբյանը համարվում է Միքայել Մինասյանի «ներդրումը» Քոչարյանի դաշինքում և «Վերածնվող Հայաստանը»   Մինասյանական թևն է «Հայաստանում»։ Այս առումով Քոչարյանին կարծես ձեռնտու է, որ հենց Միշիկական թեկնածուներն են «մեջտեղից դուրս գալիս»․ նրանց լրացնելու կգան իր թևի անդամները։

 6 դիտում,  6 դիտում այսօր

Сообщение Քաղաքական ապտա՞կ, թե՞ ապահարզան. Քոչարյանը չտեսնելու է տալիս Սյունիքի թեկնածուների դեմ քրգործերը появились сначала на MediaNews.


от admin

-->