>


ՀՀ ԱԺ ընտրությունները սահամանադրական դատարանում վիճարկելով Քոչարյանն ու Վարդևանյանը ձգձգում են ՀՀ նորընտիր ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը, ինչի հետևանքով, օրինակ պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվեց:








Քոչարյանի զոհերը

Եթե Քոչարյանն ու Վարդևանյանը անիմաստ տեղը չբողոքարկեին դատարան, հիմա Մխիթար Զաքարյանը ստացած կլիներ ԱԺ պատգամավորի իր մանդատն ու նրան կալանավորելու համար իրավապահները պարտավոր էին դիմել ԱԺ և ԱԺ-ն պետք է զրկեր Զաքարյանին անձեռմխելիությունից:

Զաքարյանի ազգականներն ու ընկերները, Սյունիքի համայնքապետերն ու նրանց շրջապատը հասկացել են դա և հիմա որտեղ նստում, խոսում են, որ Քոչարյանն իրենց փուռն է տալիս, անիմաստ բողոքարկման և անհամաձայնության շղարշ ստեղծելով:


«Բոլորն էլ գիտեն, որ խախտումներ արել են Քոչարյանի և ՊՈՒ-ի թիմերը, բոլորն էլ գիտեն, որ ժողովուրդն իրոք ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Ո՞ւմ է պետք այդ ՍԴ-ի անիմաստ քննարկումները, երբ կարող էր Զաքարյանը լիներ արդեն պատգամավոր ու չկալանավորվեր»,-ասել է Զաքարյանի շրջապատի ներկայացուցիչն ու հավելել.



«Քոչարյանը ոչ մեկի մասին չի մտածում: Ինչ անում միայն իր անձի, իր փառասիրության ու իր տղու համար է անում»:

 3 դիտում,  3 դիտում այսօր

Сообщение Զաքարյանի և համայնքապետերի շրջապատում ատամ են «կռճացնում» Քոչարյանի վրա․ ինչ է կատարվում դաշինիքի ներսում появились сначала на MediaNews.


от admin

-->