>

Փաստաբանի անակնկալ հայտարարությունը․ Պատային իրավիճակ


Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ փաստաբան Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է տարածել։








Քոչարյանի զոհերը

«Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի։


Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա այսպես ասած «հաշիվ չի և լուրջ չի», քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ կմակագրվի նորմալ դատավորի և Գոռը ազատ կարձակվի:

Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները, բայց վստահ եղեք, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ դրանք կարող են միայն ծիծաղ առաջացնել»,-գրել է նա:



Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետի եղբայրը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով կալանավորվել է:

Сообщение Փաստաբանի անակնկալ հայտարարությունը․ Պատային իրավիճակ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->