>


2020 թվականի 44 օրյա պատերազմին մասնակից զինվորների հարազատներից խաբեությամբ գումար հափշտակելու գործընթացը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հենրիկ Ասատրյանը, մասնակցելով 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադերբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Աշոտ Ասատրյանին վստահություն վերշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես ՌԴ որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:








Քոչարյանի զոհերը

Աշոտ Ասատրյանի հետ հետագա հանդիպումների ընթացքում Վ. Ղուկասյանը հայտնել է, թե իբր ճշտել է, որ Հենրիկ Ասատրյանը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնուհետև ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է 30.000 ԱՄՆ դոլար տալ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց: Միաժամանակ, Ա. Ասատրյանին մոլորեցնելու, նպատակով Վարդան Ղուկասյանը հայտնել է, թե իբր նշված գումարից 15.000 ԱՄՆ դոլարը պահանջել է Ա. Ասլանյանից:


Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղուկասյանը 2021թ. փետրվարի 22-ին Ա. Ասատրյանին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:
Վարդան Ղուկասյանը կալանավորվել է:



 6 դիտում,  6 դիտում այսօր

Сообщение Անհետ կորած զինվորի հորից 30 հազար դոլար է պահանջել. Վարդան Ղուկասյանը կալանավորվել է появились сначала на MediaNews.


от admin

-->