>

Հետաքրքիր փաստեր խեցգետինների մասին, որոնց մասին առաջին անգամ կլսեք
Իզուր չի, որ լեդի Դիաննան ծնվել էր Խեցգետին Կենդանակերպի նշանի ներքո։ Այս մարդիկ շատ համառ են և պատրաստ են իրենց իդեաներով փոխել աշխարհը։

Խեցգետինը թվով չորրորդն է համաստեղության մեջ: Այն գտնվում է Լուսնի գերիշխանության տակ: Ինչպես Լուսինն է փոխում իր փուլերը, այնպես էլ Խեցգետինները հաճախ փոխում են իրենց կարծիքը և մտածելակերպը: Խառնվածքով հիմնականում Ֆլեգմատիկներ են: Բավականին ուժեղ ներքին էներգիա ունեն և դա արագորեն փոխանցվում է ուրիշներին:Այս մարդիկ քիչ մտերիմներ ունեն, բայց նրանց Խեցգետինը ընտրում է շատ մանրակրկիտ։

Եթե դուք ունեք մի քանի ընկեր և ցանկանում եք նրանցից մեկին պատմել Ձեր գաղտնիքները՝ ընտրեք Խեցգետնին։ Մեծ հավանականություն կա, որ այդ մասին այլևս ոչ ոք չի իմանա։ Խեցգետինը կարողանում է գաղտնիքներ պահել։ Բայց զգույշ եղեք, որովհետև նրանք լուռ կմնան, եթե դուք իրոք նրա ընկերն եք։

Խեցգետինները  համառ են, նպատակասլաց, իրենց երազանքները վերածում են նպատակների ապա իրականության։ Չի լինի որևէ մեկը կամ որևէ բան, որ հետ կպահի Խեցգետնին իր ցանկությունից։ Այն ինչ պատկանում է նրանց ուրեմն չի պատկանում ոչ մեկի։ Այս նշանի ներկայացուցիչները  պատրաստ են օգնել, կարեկցել, բայց այն ինչ իրենց է երբեք չեն տա որևէ մեկին։ Մաքսիմալիստներ են, սիրում են ամեն ինչ, հիմա, այս պահին և սա շատ հաճախ խանգարում է նրանց։




Քոչարյանի զոհերը

Խեցգետինները փորձում են ուրիշներին ցույց չտալ իրենց իրական բնավորությունը ՝ նախընտրելով պատկերել հանգիստ և հավասարակշռված անձնավորություն, բայց քչերին է հաջողվում խաբել նրանց:





Գաղտնիքները պահելու և մարդկանց մեջ վստահություն ներշնչելու ունակությունը նրանց դարձնում է գերազանց իրավաբաններ, փաստաբաններ, ինչպես նաև հոգեբաններ և հոգեբույժներ:

Խեցգետնի համաստեղության տակ ծնված մարդիկ անվերջ երազողներ են և ունեն վառ ու պայծառ երևակայություն: Համբերատար են,բայց բռնկվող, կարեկից են , հավատարիմ, ունեն բարի սիրտ: Ֆինանսապես աչքի են ընկնում կայունությամբ, սիրում են տնտեսել: Չեն տարվում ազարտային խաղերով և չեն վստահում խաղաթղթերին: Խեցգետիններն աչքի են ընկնում իրենց զգացմունքայնությամբ: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ հուսալի գաղտնարաններ են: Նրանք միշտ պատրաստ են լսել մարդկանց, օգնել ճիշտ խորհուրդներով, սակայն իրենք երբեք չեն վստահի իրենց գաղտնիքները ուրիշներին հատկապես՝ անծանոթներին:

Եվ խեցգետին-կանայք, եվ տղամարդիկ պաշտում են տունը.կարելի է ասել երկրպագում են այն: Տունը նրանց համար միայն ապրելու տեղ չէ, այլ մի վայր, որտեղ իրենց զգում են հանգիստ, հարմարավետ, վայր՝ որտեղ սիրում, պաշտպանում և հարգում են միմյանց:այրական խնամակալություն, հոգածություն են դրսեւորում սիրելիների նկատմամբ:

Խեցգետին-տղամարդիկ աչքի են ընկնում հանգստությամբ, հարմարվողականությամբ, բնավորության դրական գծերով: Նրանց համար կարևոր է, որ ընտրյալը հասկանա և զգա իրեն, ճիշտ արձագանքի իր բնավորության փոփոխություններին, որը այս տիպի տղամարդկանց մոտ հաճախ է նկատվում:


Խեցգետին կանայք ռոմանտիկ են, զգացմունքային և սենտիմենտալ: Այս համաստեղության տակ ծնված կանայք ձգտում են բարեկեցիկ կյանքի: Այս կանայք ինչպես ինքը Լուսինը, իրական հանելուկներ են: Սիրահարվում են միշտ, ամենուր և ամեն տեղ, բայց սիրում են հազվադեպ։

Մարդկանց, ովքեր ծնվել են Կենդանակերպի Խեցգետին նշանի տակ, աստղագուշակները հաճախ անվանում են չբացահայտվածներ:

Զարմանալի չէ, որ այսպիսի բարդ աստղագուշական հովանավորի պայմաններում Խեցգետինների բնավորությունը դժվար է կարդալ:

1. Այս մարդիկ իսկապես կախված են Լուսնի փուլերից, ինչպես ջուրը: Դա նշանակում է, որ տարբեր ժամանակներում նրանց մոտ ի հայտ են գալիս տարբեր որակներ:

2. Խեցգետինների միշտ մնում են չբացահայտված գաղտնիք, ընդ որում, բացարձակապես բոլորի համար: Նրանք ունեն սկզբունք. ամեն ինչ պահել իրենց մեջ:



3. Խեցգետին նշանի ներկայացուցիչների զգացմունքները շատ հեշտ է վիրավորել, դրա համար նրանք դա պահում են իրենց մեջ: Չի կարելի ասել, որ նրանք ընդհանրապես ոչ մեկին չեն վստահում, բայց դա անում են շատ սահմանափակ ձևով:

4. Այն ամենը, ինչ անում են Խեցգետինները, անում են այնպես, որպեսզի պահպանեն իրենց և իրենց մոտ մարդկանց:

5. Զգացմունքները և էմոցիաները գրեթե ուղղակիորեն ազդում են Խեցգետինների ֆիզիկական առողջության վրա:

6. Ամենից լավ Խեցգետիններն իրենց զգում են ընտանիքում: Նրանք շատ լավ ծնողներ են լինում:

7. Խեցգետինները գերազանց հասնում են իրենց նպատակներին:

8. Անցյալը մեծ նշանակություն ունի Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար: Նրանք անցյալից առնվազն փորձ են քաղում:

9. Խեցգետնից ավելի պաշարապահ, թերևս, միայն Ցուլն է: Դա թույլ է տալիս նրանց ստեղծել լավ նյութական հիմք ընտանիքի համար:

Сообщение Խեցգետիններ դուք գանձ եք, դուք հիասքանչ եք և անկրկնելի, և ոչ ոք չի կարող դա ժխտել появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->