>

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարություն տարածեց


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․








Քոչարյանի զոհերը

«Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցն ունի 3 դրական կողմ։ Առաջին՝ հեռախոսազանգը եղել է ԱՄՆ նախաձեռնությամբ, հետևաբար Բայդենի կառավարությունը կարևորում է մեզ հետ փոխհարաբերությունները։

Երկրորդ՝ ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ներքաղաքական լարվածությունը բացառապես ժողովրդավարական ընտրությունների միջոցով հանգուցալուծելու առումով։


Երրորդ՝ թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ ՀՀ վարչապետը համարում են, որ ստեղծված ստատուս քվոն փխրուն է, երկարատև խաղաղության հնարավոր է հասնել միմիայն Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտումով, Մինսկի խմբի վերագործարկմամբ։



Հ.Գ. Հիշեցնեմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը պատերազմի ավարտից անմիջապես հետո առաջարկել է արտահերթ ընտրություններ՝ ներքաղաքական լարվածության լիցքաթափման համար և հակադրվել է ժամանակավոր կառավարության ու կոշտ ուժի գործադրմամբ խնդրի լուծման տարբերակներին:

«Հանրապետությունը» համարել և համարում է, որ եռակողմ ծուղակից խուսափելու միակ հնարավորությունը ու ՀՀ արտաքին քաղաքականության գերխնդիրը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնումը և Արցախի կարգավիճակի հստակեցումը»։

Сообщение «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->