>

Ախուրյան խոշորացված համայնքի Կամո գյուղում այսօր շահագործման է հանձնվել մանկապարտեզի շենքը, այն երկհարկանի է։ Կառուցվել է համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզն առաջին սաներին է ընդունել։ Ապրիլից է մանկապարտեզում ընդունելությունը կազմակերպվել, և 26 սաներով ձևավորվել է 1 խումբ։




Քոչարյանի զոհերը

Թեև շենքային պայմանները հնարավորություն տալիս են լիարժեք նաև երկրորդ խումբը ձևավորել, բայց առայժմ գյուղում այդքան երեխա չկա։ 1400-ից ավելի բնակչություն ունեցող գյուղում վերջին տարիներին ծնելիության նվազում է արձանագրվել։ Գյուղը մանկապարտեզ ունեցել է մինչ 88-ի երկրաշարժը, որից հետո մեկ տարի տնակներում են սաները հաճախել, իսկ 91 թվականից տնակային մանկապարտեզը դադարել է գործել։





Մանկապարտեզի շենքի կառուցումը համայնքային ծրագրերում առաջնահերթ չի համարվել, գյուղացիների համար կարևոր է եղել համայնքի գլխավոր ճանապարհի կառուցումը, որն այժմ ընթացքի մեջ է Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհներ ծրագրով։ Իսկ սուբվենցիոն ծրագրով հնարավոր է եղել տնտեսած գումարների հաշվին 30 մլն դրամ հատկացնել գյուղում մանկապարտեզի շենքի կառուցմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 100 միլիոն դրամ, համաֆինանսավորման 6օ% տոկոսը պետական բյուջեի մասնաբաժինն է։




 3 դիտում,  3 դիտում այսօր

Сообщение Շիրակի մարզի Կամո գյուղում շահագործման է հանձնվել մանկապարտեզի նոր շենքը․ երկհարկանի շինությունը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով появились сначала на MediaNews.


от admin

-->