>

Հուլիսի 13-ին կրակոցներ են հնչել Գորիսում։




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։





Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու քանի որ գտնվում են վիրահատարանում։


Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար ոստիկաններին և քննիչները պարզել են, նրանք են Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյան են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։

Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։



Վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ և արնանման հետքեր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Сообщение Կրակոցներ՝ Գորիսում. երկու վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է. Shamshyan.com появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->