>

Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա:









Քոչարյանի զոհերը

Թեպետ երկու կողմի հետ մեզ կապվել չհաջողվեց, բայց մեր ունեցած նոր տեղեկություններով նախկին եւ ներկա մարզպետների որդիները միայնակ չեն եկել «ռազբորկայի» վայր՝ Գորիսի Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածք։ Ավելին` նրանք  փոխհրաձգությունից  չեն էլ տուժել, տուժել են այլ անձիք, որոնց գիշերը տեղափոխել են հիվանդանոց, իսկ  նրանցից մեկին հասցրել են  Երևան:




Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Մելիքսեթ Պողոսյանի  որդու մտերիմն է, մյուսը՝ Տիգրան Խաչատրյանի մորեղբոր որդին, որի վիճակն առավել ծանր է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանությունը քաղաքական հողի վրա է ծավալվել :Նախկին  մարզպետի որդուն ափերից հանել է ներկայիս իշխանության պահվածքը, իր  մտերիմների նկատմամբ հալածանքներ սկսելու գործելաոճը:

 


от admin

-->