>

Մի քանի վիրահատություն եմ տարել՝ մայիսից մինչև հուլիս․ Արծրուն Հովհաննիսյանը՝ անվասայլակով լուսանկարի մասին

Hraparak.am-ը գրում է․ Համացանցում մի քանի օր առաջ տարածվեց ՊՆ նախկին ներկայացուցիչ, նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի լուսանկարը՝ անվասայլակին գամված։ Ըստ տարածված տեղեկատվության, լուսանկարն արվել է Ֆրանկֆուրտի օդանավակայանում։




Քոչարյանի զոհերը

Թե ինչու է Հովհաննիսյանն անվասայլակով, ինչ է պատահել նրան, երբ է արվել լուսանկարը, հայտնի չէ։ Լուսանկարի վերաբերյալ համացանցում տարատեսակ մեկնաբանություններ եղան։





Մի մասը չարախնդում է, թե սա «Աստծո պատիժն է»՝ 44 օր ազգին խաբելու եւ մոլորեցնելու համար, մի մասը կարեկցում է, մի մասը՝ ցավում Արծրունի համար եւ առողջություն մաղթում, մի մասն էլ համարում է, որ սա հերթական կեղծիքն ու խաբեությունն է՝ սուտ ասողն ամեն ինչում սուտ կասի։


Մենք կապ հաստատեցինք Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ Ֆեյսբուքով գրելով նրան եւ հետաքրքրվելով նրա առողջությամբ ու լուսանկարի պատմությամբ։ Արծրունը նախ ասաց, որ արդեն լավ է զգում իրեն, այս պահին Հայաստանում է, հետո ներողություն խնդրեց՝ ասելով, որ չի ցանկանում այդ թեմայով խոսել․ «Հայաստանում եմ, վերականգնվում եմ, այսքանը, կներես»։

Խնդրեցինք, ամեն դեպքում, մի քանի հարցի պատասխանել՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել իրեն, ինչ խնդիրներ ունի, որտեղ է արվել լուսանկարը եւ այլն։ Տարածված լուսանկարի մասին չցանկացավ խոսել, ասաց՝ տեսել է, բայց չգիտի, թե որտեղ են արել․



«Թաքուն նկարում են, եսի՞մ»։ Ապա նշեց, որ վիրահատության է ենթարկվել։ Ի՞նչ վիրահատություն է՝ ողնաշարի՞, ոտքի՞։ «Մի քանի վիրահատություն եմ տարել՝ մայիսից մինչեւ հուլիս։ Հիմա արդեն լավի եմ գնում»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Сообщение Մի քանի վիրահատություն եմ տարել՝ մայիսից մինչև հուլիս․ Արծրուն Հովհաննիսյանը՝ անվասայլակով լուսանկարի մասին появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->