>

Ադրբեջանը հայտնում է Երասխի փոխհրաձգության արդյունքում վիրավորի մասին

Ինչպես  հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ն՝  հուլիսի 14-ին, առավոտյան ժամը 10: 00-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր զինատեսակներից հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի ուղղությամբ  կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ: 




Քոչարյանի զոհերը

Հրետակոծության արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մարդանլի Իբադուլլա Մահսուդ Օղլուն: Վիրավորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են բժշկական հաստատություն:





Ինչպես ավելի վաղ  տեղեկացրինք,  ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր.


Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում:

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։



Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 


от admin

-->