>

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՝ ՀՀ դատախազությունից ստացված՝ ՀՀ քր. դատ. օր-ի 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանի դիմումի հիման վրա: Դիմումի համաձայն՝ Ալեքսանդր Ամարյանը, Գ. Պ-ի վստահությունը չարաշահելով, վերցրել է 2.500 ԱՄՆ դոլար և խաբեությամբ տիրացել դրան:




Քոչարյանի զոհերը

Aravot.am-ը Ռոբերտ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացք է տրվել իր դիմումին: Նա տեղեկացրեց. «Որևէ ընթացակարգ գործի վերաբերյալ չկա: Ընթացիկ որևէ քննության կամ գործողության առարկա չի դարձել դիմումը»:





Նա պատմեց, որ տուժողն է իրեն դիմել մոտ մեկ տարի առաջ ու մանրամասնեց. «Նկարագրեցին, որ խարդախությամբ, խաբեությամբ, ներկայանալով որպես իրավաբան, նշված անձանցից Ամարյանը գումար է շորթել խաբեությամբ՝ 2500 ԱՄՆ դոլար և իբր ստանձնել է պարտավորություն նրանց իրավաբանական աջակցություն ցուցաբերել: Տուժող կողմից խաբեությամբ նրանց խնամակալի տունը ձեռքից խլում էին, քանի որ առողջության հետ կապված որոշ խնդիրներ է ունեցել, դիմել ապօրինությունների: Այնուհետև ի հայտ է եկել Ամարյանը և խաբեությամբ, խարդախությամբ գումար վերցնելով պարտավորվել, որ այդ հարցերը կլուծի: Մինչդեռ, հակառակը, նա իրականում ոչ թե գործին ընթացք տալու ուղղությամբ է աշխատել, այլ այն անձինք, որոնք խլել են այդ սեփականությունը, նրանց գործողություններն օրինականացնելու ուղղությամբ է աշխատել, նաև որ դատական գործընթացը հետաձգի, վերացնի նրանց սեփականության իրավունքը: Որ ինձ դիմեցին, փաստացի պարզաբանեցին, որ Ամարյանը մի քանի անգամ արդեն խարդախության համար դատապարտվել է, և դա առաջին գործը չէ»:

Ռոբերտ Սիմոնյանն ասաց՝ դիմել են ԱԱԾ, դատախազություն, ՀՔԾ, բայց որևէ գործողություն օրենքով սահմանված կարգով չկա: Նա նշեց՝ տուժողը բազմիցս պահանջել է իր գումարը, իսկ Ալեքսանդր Ամարյանը սկզբնական շրջանում ասել է՝ կվերադարձնեմ, հետո ձգձգելով գումարը յուրացրել է: Ռոբերտ Սիմոնյանը վրդովվեց. «Բացի այն, որ նա ազատության մեջ է, նաև կուսակցության ցուցակի մեջ էր մտել (հեղ.-Դեմոկրատական կուսակցություն) »:


Զրույցի ավարտին Ռոբերտ Սիմոնյանը մտահոգություն հայտնեց, որ նախաքննության մարմինները կարծես շահագրգռվածություն ունեն և պարզաբանեց. «Դատախազությունը նշված գործը պետք է ուղարկեր՝ ըստ ենթակայության ՀՔԾ: Ուղարկված բոլոր նամակներին գրությամբ գալիս է պատասխան, որ դա քաղաքացիական գործ է: Այստեղ կոնկրետ առկա է այն հանգամանքը, որ նախաքննության մարմին կոչվածները շահ ունեն՝ ըստ գործի պրոցեսի: Իրենց օպերատիվ համակարգում կան այդ տվյալները, անմիջապես կարող էին նրա՝ ով լինելը ճշտել ու ընթացք տալ գործին: Բայց շահագրգռվածություն կա, որը լռեցնել է տալիս այդ համակարգերին: Անգամ օրենքով սահմանված կարգով որոշում էլ չեն կայացրել դիմումը մերժելու մասին»:



Այս խնդիրների առիթով Aravot.am-ը պարզաբանում խնդրեց նաև «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ես գաղափար չունեմ»: Երբ նկարագրեցինք, թե ինչ հիմքով են դիմել դատախազություն, որ Շենգավիթի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նա արձագանքեց. «Ես Շենգավիթում ի՞նչ գործ ունեմ. արդեն յոթերորդ տարին է՝ այդ տարածքից դուրս եմ եկել: Իսկ եթե նյութեր են նախապատրաստվում, տասն օրվա ընթացք է»:

Փաստեցինք՝ իր անունն է շոշափվում, որ գումար է շորթել, Ալեքսանդր Ամարյանն ասաց. «Իմ անունն այնքան է շոշափվել, երբ աղանդների դեմ եմ պայքարել: Մի քանի տասնյակ նման բողոքներ կան աղանդավորների կողմից իմ դեմ, բայց Ձեր նշած գործի մասին ընդհանրապես գաղափար չունեմ: Ավելի անհասկանալի է, որ ԶԼՄ-ն ավելի լավ գիտի՝ ինչ է, քան ես: Ինձ ոչ մեկը ոչ մի հարցով չի կանչել»:

Մեր հիշեցմանը՝ պնդում են, որ Ամարյանը գումար է շորթել, նա արձագանքեց. «Թող ասեն՝ որտեղ, ում է բերել, գումարը տվել: Թող հիմնավորեն. խնդիր չկա: Կհիմնավորեն՝ լավ է, չհիմնավորեն՝ զրպարտության համար կդատվեն»:

Сообщение Ալեքսանդր Ամարյանին մեղադրում են 2500 դոլար շորթելու մեջ появились сначала на MediaNews.


от admin

-->