>

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի ծանրաձողերով:




Քոչարյանի զոհերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար, ծանրորդներին կօգնեն, որ առավել արդյունավետ մարզումներ անցկացնեն:





«Ի ուրախություն բոլորիս՝ մեր ծանրորդները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է: Շարունակելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր մարզիկներն ավելի բարձր արդյունքներ գրանցեն: Վստահ եմ՝ նրանք մեզ հպարտության բազում առիթներ են պարգևելու»,- ասել է Վահրամ Դումանյանը և հավաստիացրել, որ մարզիկները մշտապես զգալու են պետության աջակցությունը:


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ նոր մարզագույքը կգործածեն ոչ միայն հավաքական թիմերը, այլև մի շարք մարզադպրոցներ. «Մարզագույքը բաշխվելու է նաև այն մարզադպրոցների շրջանում, որոնք իսկապես պատրաստում են հավաքականի համար լավ կադրեր և բարձր արդյունքներ են գրանցում: Մասնավորապես, 6 հավաքածու կբաշխվի Գյումրու մարզադպրոցներում: Մարզագույքի այս քանակը բավարար է հիմնական խնդիրները լուծելու համար, իսկ ապագայի համար ունենք գույքային մեծ ծրագիր և նախատեսում ենք գործընթացը դարձնել շարունակական»:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին ներկայացրել է նոր մարզագույքի առավելությունները՝ ընդգծելով, որ դրանցով ծանրորդներն առավել հարմարավետ են մարզվում: Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ այս գույքը երկար տարիներ է ծառայելու և վստահաբար նպաստելու է ավելի բարձր արդյունքներ գրանցելուն: Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան Տոկիո մեկնելը կմարզվեն խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով, իսկ Ճապոնիայի մայրաքաղաքում նոր մարզագույքին հարմարվելու խնդիր չեն ունենա:



Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը ևս փաստել է, որ նոր ծանրաձողերը որակապես շատ են տարբերվում նախորդ ունեցածից. «Մեզ համար առավել կարևոր է, որ լավ մարզագույք ունենանք: Այդ կերպ ավելի բարձր արդյունքներ կգրանցենք»:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները IWF-ի չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով:

Сообщение Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարվել է․ մեր ծանրորդները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով появились сначала на MediaNews.


от admin

-->