>

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը․

-Պարո՛ն Պապոյան, ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է կառավարության ներկայացրած փոփոխությունը «Պետական տուրքի մասին» օրենքում, որով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերրոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ, թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար: Կմանրամասնեք, թե ի՞նչ է նախատեսվում այս փոփոխությամբ, ու նպատակը ո՞րն է:




Քոչարյանի զոհերը

-Հայաստանի Հանրապետության ընդերքը մեր պետության, ժողովրդի սեփականությունն է, բայց ինչ-որ մեխանիզմներով այն 2000-ականներին հայտնվել է ինչ-որ մարդկանց ձեռքին, և մշակված է այնպիսի հարկային համակարգ, որն ըստ էության հնարավորություն չի տալիս մեր ստացած բարիքներն այնպես բաշխել մեր ժողովրդի, բիզնեսի միջև, որը արդար լինի:





Ընդհանրապես, պղնձի արդյունահանման հարկումը Հայաստանում միջինը 14% է, իսկ, օրինակ՝ Ավստրալիայում 45% է, Մեքսիկայում՝ 42% և այլն: Մենք փորձում ենք այդ մասով որոշակիորեն վերականգնել արդարությունը և կարծում ենք, որ դա բավականին արդյունավետ գործիք է, որը մի կողմից հնարավորություն է տալիս բիզնեսին արդյունավետ աշխատել, մյուս կողմից՝ հավաքել, օրինակ՝ նույն 2021 թվականի համար, ավելի քան 30 մլրդ դրամ գումար, որը, օրինակ՝ կարող ենք օգտագործել նույն պաշտպանության ոլորտում, կենսաթոշակների ավելացման համար և այլ ուղղությամբ:

Այսինքն՝ 30-35 մլրդ դրամը շատ մեծ գումար է, և հնարավոր է այդ գումարով լրջագույն որակական փոփոխությունների հասնել:

– Այսինքն՝ այս փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանից արտահանվող հումքի համար սահմանել պետական տուրք, եթե տվյալ նյութերի միջազգային գները բարձր են, ճի՞շտ եմ հասկանում:

– Այո՛, միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գները վերջին շրջանում 50%-ով աճել են անցած տարվա գների համեմատ, բայց մեր հարկման համակարգը անփոփոխ է մնացել:


Ստացվում է, որ այդ գների աճից պետությունը, ժողովուրդը շատ քիչ են օգտվում, և փոխարենը հանքատերերն են շատ մեծ շահույթներ ստանում: ՀՀ քաղաքացիների ու հանքարդյունաբերողների միջև այս շահույթների բաշխումը բավականին անարդար է, եթե մենք օգտագործում ենք այս տարբերակը, այն բավականին լուրջ արդարության համակարգ կլինի:

Այնպես չէ, որ մենք միակն ենք, պղնձի, մոլիբդենի գների աճի հետևանքով նույն Ռուսաստանի Դաշնությունը, Չիլին ու այլ երկրներ ավելացրել են այս ոլորտի հարկային բեռը:

– Պարո՛ն Պապոյան, թվային տվյալներ կա՞ն, օրինակ՝ տարեկան որքա՞ն պղնձի կամ մոլիբդենի հումք է արտահանվում Հայաստանից:



– Իհարկե հաշվարկները տարբեր տարիների համար տարբեր են՝ հաշվի առնելով, որ գինը փոխվում է, եթե ներկա գինը պահպանվի՝ 2021 թվականի ընթացքում մենք 30-35 մլրդ դրամ լրացուցիչ գումար կստանանք:

– Քաղաքական ենթատեքստ ունի՞ այս փոփոխությունը, արդյոք Վահե Հակոբյանի դե՞մ է ուղղված՝ հաշվի առնելով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից է:

– Ես կարծում եմ՝ այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա: Ես նշեցի՝ պատճառը պղնձի գների ավելացումն է, իսկ հանքարդյունաբերողների մոտ մեծ շահույթներ են գեներացվում, և գործող հարկման համակարգը հնարավորություն չի տալիս ժողովրդի, պետության ու հանքարդյունաբերողների միջև գումարների բաշխումն արդար իրականացնել:

Այս մեխանիզմով փորձում ենք արդարություն մտցնել: Նույն Սյունիքի մարզում, եթե այդ 30 միլիարդը ծախսենք ժողովրդի կամ պաշտպանության համակարգի ամրապնդման համար, վստահաբար մեր հայրենիքը դրանից ավելի շատ կօգտվի:

– Պղնձամոլիբդենային կոմբինատի ազգայնացման մասին ձեր քաղաքական թիմը նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ խոսեց, ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:

– Այս փուլում թույլ տվեք այդ հարցի շուրջ կարծիք չհայտնեմ, մենք հիմա խոսում ենք կոնկրետ օրենսդրական նախագծի մասին:

Сообщение «Ընդերքը մեր ժողովրդի սեփականությունն է, և մենք փորձում ենք վերականգնել արդարությունը». Գևորգ Պապոյան появились сначала на MediaNews.


от admin

-->