>

Այսօր վաղ առավոտից իրավապահ մարմինները, ԱԱԾ հատուկ ջոկատայինները Զանգեզուրի պղնձաձուլական կոմբինատում էին։




Քոչարյանի զոհերը

Իրավապահների գործողությունների արդյունքում ԶՊՄԿ մի քանի աշխատակից այսօր ձերբակալվել է։ Բերման են ենթարկվել ԶՊՄԿ-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի մատակարարման բաժնի պետի տեղակալ Վիլեն Գրիգորյանը, որը նաև Կապան համայնքի ավագանու անդամ է։





ԱԱԾ-ից ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց տեղեկություն ստանալ, թե աշխատակիցները կոնկրետ ինչ գործի շրջանակներում են բերման ենթարկվել։ Մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Տնտեսագետ, Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանի դիտարկմամաբ՝ իրավապահների գործողությունները մի բան էլ ուշացած են, քանի որ հսկայական փաստական տեղեկատվություն կա այն մասին, որ կոմբինատը որպես ռազմավարական օբյեկտ սեփականաշնորհվել է անհավանական էժան գնով։


Կոմբինատի տարեկան շահույթը կազմել է 32 միլիոն դոլար, իսկ կոմբինատը սեփականաշնորվել է 30 միլիոն դոլարով։ Սակայն հենց 30 միլիոն դոլարով սեփականաշնորվելուց հետո հենց հաջորդ տարի ապահովվել է 250 միլիոն դոլարի շահույթ՝ չհաշված, որ դրա ֆոնին հարկային մուտքերն առանձնապես նշանակալի չեն եղել։



«Ժամանակին շատ ցածր են եղել բնապահպանական վճարները, տուրքեր չեն եղել, «ռոյալիթի» վճար չի եղել և սեփականատերերը սկսել են հարստանալ ու հարստանալ։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն է սեփականաշնորհել օֆշորային գոտում գրանցված կազմակերպության միջոցով։ Հետո այդ օֆշորային կազմակերպությունը վաճառել է ռուսական սեփականատերերի։ Փող լվանալն էլ ո՞նց է լինում։ Ամեն ինչ արել են հետքեր կորցնելու համար։ Թե՛ Վահե Հակոբյանի հայրը, թե՛ Վահե Հակոբյանը այդ միլիոնները դիզել են հենց կոմբինատից գերշահույթներ ստանալու ճանապարհով»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ կոմբինատում շատ մեծ է ստվերը։

Արդյունահանվածի և արտահանվածի 50 տոկոսը, եթե ոչ 70 տոկոսը իրացվել է ստվերում։ Դա պարզելը շատ հեշտ է։ Նախ պարզում են, թե ինչքան է գնահատված հանքավայրի պարունակությունը, ինչքան է հանվել, ինչքան է տեղափոխվել և ինչքան հարկ է վճարվել։ «Վստահաբար այդտեղ հսկայական անհամապատասխանություն կա։ Այլապես սրա սեփականատերերը չէին կարող այդպես հարստանալ։ Բյուջեն լցվելու փոխարեն սեփականատերերի գրպանն է լցվել»,-ասաց մեր զրուցակիցը։

Արիստակեսյանի խոսքով՝ իշխանությունը դեռ երեք տարի առաջ պետք է սկսեր բոլոր ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման պատմությունը վեր հանելով, ուսումնասիրելով․ «Միայն Արմենթելի սեփականաշնորհման գործընթացի հետ կապված իմ մոտ հսկայական փաստեր կան կուտակված։ Այլ անձանց մոտ էլ բազմաթիվ փաստեր կան։ Դրա համար շատ կարևոր է, որ փաստահավաք խումբ ստեղծվի ու զբաղվի ապօրինի հարստացած անձանց մասին տեղեկատվություն հավաքելով ու անցումային արդարադատության շրջանակներում զբաղվել նրանցով»,-ասաց տնտեսագետն՝ ավելացնելով, որ ԶՊՄԿ-ի հետ կապված իրավական այս գործընթացը շատ լավ առիթ է զբաղվել նաև կոմբինատի ազգայնացմամբ։ «Այո, այս գործընթացը պետք է անցնի անցումային արդարադատության մաղով, իսկ այնուհետև ազգայնացվի կոմբինատը։ Կոմբինատի տերերը, որոնք առանց ամաչելու, բացառիկ ցինիզմով դուրս են եկել քաղաքական դաշտ, պետք է պատասխան տան ու պատժվեն։ Այդ անձիք պետք է դիտարկվեն օրենքից դուրս և նրանց բռնազավթած, ապօրինի տիրացած գույքը վերադարձվի պետական բյուջե»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Сообщение Վահե Հակոբյանը և նրա հայրն այդ միլիոնները դիզել են հենց կոմբինատից գերշահույթներ ստանալու ճանապարհով․ Այն պետք է ազգայնացվի появились сначала на MediaNews.


от admin

-->