>

 




Քոչարյանի զոհերը

Civic.am-ը այսօր հյուրընկալեց վերջերս զորացրված ժամկետային զինծառայող Լեոնարդ Պողոսյանին։





Լեոնարդը ծառայության է անցել նախ Արմավիրում, ապա՝ Տավուշում, և մասնակիցը եղել նախորդ տարվա տավուշյան մարտերին։

Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում իրենց ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, այլ մնացել է՝ հսկելու Տավուշի սահմանային հատվածը։


Անդրադառնալով տավուշյան մարտերին՝ Արցախյան պատերազմի պատճառներից մեկը հանդիսանալու պնդումներին, Լեոնարդը կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացը տարիներ շարունակ ձախողվել էր և պատերազմը այսպես թե այնպես սպասելի էր։ «Արցախյան պատերազմին մենք պատրաստված չենք եղել։ Զինված ուժերը, բանակը, հայ ժողովուրդը չի մտածել, որ կարող է ունենալ նման մեծ, մասշտաբային արհավիրք։ Ադրբեջանը 30 տարի պատրաստվել է պատերազմի և հզորացել», — ասաց Լոենարդը, ապա ավելացրեց․ «Մենք 30 տարի պետք է զբաղվեինք ոչ թե կաշառակերությամբ, սին ու դատարկ պարծենկոտությամբ, միմյանց վատություն անելով և հոլովել, որ հայկական բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում, այլ պետք էր պատրաստվեինք սպասվելիք կռվին։ Բոլորն էլ գիտեին, որ ուշ թե շուտ այս չարաբաստիկ պահը գալու էր, որ մի կոնֆլիկտ տեղի էր ունենալու։ Մենք չպետք է զբաղվեինք դղյակաշինությամբ, այլ պետք է զբաղվեինք բանակաշինությամբ»։



Անդրադառնալով բանակում տեղի ունեցած փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել 2018 թվականից հետո, Լեոնարդը նշեց, որ հսկայական փոփոխություններ են եղել։ «Բացի սնունդից և սպառազինությունից պետք է նշեմ, որ փոխվել է նաև զինվոր-սպա փոխհարաբերությունը, փոխվել է զինվոր-զինվոր միջանձնային հարաբերությունը։ Սպառազինությունը և ռազմամթերքը ևս շատ բարձր տոկոսներով ավելացել են և տարբերությունը հսկայական է եղել», — նշեց Լեոնարդը։

Անդրադառնալով պատերազմում պարտությանը, Լեոնարդը նշեց, որ պետք չէ փնտրել մեղավորներ։ «Մենք՝ յուրաքանչյուրս պետք է մեզ տեսնենք մեղավորի դերում, այլ ոչ թե պախարակենք, քննադատենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պետք է ժողովրդի մեջից վերանա հայհոյախոսությունը, պետք է ժողովուրդը համախմբվի վարչապետի շուրջը և ով՝ ինչից հասկանում է, ով՝ ինչից լավատեղյակ է և բանիմաց՝ բոլորը պետք է համախմբվեն մեկ գաղափարի շուրջ և պետությունը դուրս բերեն այս դժվարին իրավիճակից և այդ դեպքում մենք կունենանք պայծառ ապագա», — ասաց Լեոնարդը։

Անդրադառնալով բանակի քաղաքականացմանը Լեոնարդը նշեց․ «Դա ամենասխալ բանն է, երբ բանակը քաղաքականացվում է։ Պետք է լինել միահամուռ, սիրել իրար, այլ ոչ թե անընդհատ ստեղծել ատելության մթնոլորտ»։

Сообщение 2018-ից հետո, բացի սնունդից և սպառազինությունից, բանակում փոխվել են նաև զինվոր-սպա և զինվոր-զինվոր միջանձնային հարաբերությունները появились сначала на MediaNews.


от admin

-->