>

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից արված հայտարարությանը:




Քոչարյանի զոհերը

ՀՔԾ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.




«Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»:



Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում ենք այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->