>

Ախ այդ տղամարդիկ, շատ են սիրում նեղանալ… կարծես փոքր երեխաներ լինեն: Ոմանք ոչ միայն նեղանում են, այլև կարող են արտասվել…

Մի քանի օր առաջ ինձ ուղարկել էին գործուղման: 3 օր պիտի անցկացնեի Արցախում: Նման բան վերջին անգամ երևի 5 տարի առաջ էր եղել: Բայց չէի կարող մերժել, քանի որ շատ կարևոր հանդիպում էր, բացի այդ, պիտի լավ վարձատրվեի դրա դիմաց: Մի խոսքով, ընտանիքիս՝ ամուսնուս ու 4-ամյա որդուս թողեցի միայնակ ու գնացի:




Քոչարյանի զոհերը

Հենց հասա տեղ, անցա գործի, չկարողացա նույնիսկ զանգել ամուսնուս, միայն հաղորդագրություն ուղարկեցի: Կապվեցի միայն երեկոյան, բայց զգացի, որ ամուսինս տարօրինակ էր խոսում:





Երբ վերադարձա տուն, նա այնպիսի սկանդալ սարքեց: Դե, սկանդալ մեղմ է ասված: Գնաց սենյակ, փակվեց, սկսեց այնտեղից գոռալ: Ինձ համար դա մեծ շոկ էր: 1 ժամ փորձում էի համոզել նրան դուրս գալ: Հետո նա գանգատվում էր, թե ինչպես է հոգնել երեխայի հետ: Ու սա այն դեպքում, որ նրան մանկապարտեզից տուն է բերել ժամը 5-ին, հաց տվել ու պառկացրել քնելու: 


Իմ կարծիքով, դա նորմալ չէ:

Իմ գլխում մի միտք ծագեց.

Ո՞վ է այս դեպքում տղամարդը… 



Մոտս հիստերիկ ծիծաղ սկսվեց, իսկ ամուսինս ավելի բարձր էր գոռում: Գուցե սխալ էի, պիտի նրա համար կոնֆետ, ծաղիկ գնեի ու ծնկաչոք ներողություն խնդրեի՝ 3-օրյա բացակայությանս համար:

Ամեն ինչ փոխվում է, բայց դեպի որ կողմ՝ չգիտեմ…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Տղամարդիկ շատ նուրբ են դարձել, մի նեղացրեք նրանց… օրեր առաջ վերադարձա տուն ու տեսա, որ ամուսինս… появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->