>

Ալեն Սիմոնյանի անակնկալ հայտարարությունը․ Պլանները բացահայտվեցին

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, ըստ որի` հանգստյան օրերին կայացել է հանդիպում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։




Քոչարյանի զոհերը

Ալեն Սիմոնյանի խոսքով` նման բան տեղի չի ունեցել, վերջին հանդիպումը խմբակցության հետ կայացել է ՔՊ կուսակցության գրասենյակում։ Ըստ նրա` մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և ամբողջությամբ գտնվում են հին տրամաբանության մեջ, որով սովոր են աշխատել։





«Իշխող խմբակցության նիստի վերաբերյալ տիկին Մակունցը մեկնաբանություն է տվել, և ես ավելացնելու որևէ բան չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է խմբակցության հետ աշխատանքին, ապա վարչությունն ու խմբակցությունն ունեն լիազորությունների ու պարտականությունների իրենց շրջանակը, աշխատանքը տեղի է ունենում համագործակցության, բարիդրացիական մթնոլորտում, մշտապես գործող համակարգերի և տրամաբանության մեջ։

Մամուլում հրապարակված տեղեկատվությունն առ այն, որ նշանակումների հարցում խմբակցության համաձայնությանը չեն էլ սպասել, որոշել են ու եկել ներկայացրել, չի համապատասխանում իրականությանը»,– նշեց ԱԺ փոխնախագահը։

Սիմոնյանի տեղեկացմամբ` աշխատանքները բոլոր ուղղություններով շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության ակտիվ մասնակցությամբ։ Ըստ նրա` բացի այն տեղեկությունից, ինչի մասին հայտարարեց տիկին Մակունցը, հավելյալ որևէ բան չկա։


«Այն, ինչ ես վերջին 10 օրերի ընթացքում կարդում եմ մամուլի հրապարակումներում, սուրճի բաժակ նայելու պես մի բանի է վերածվել։ Մամուլն ինքը հնարում է մի իրավիճակ, ինքն էլ սկսում է մեկնաբանել, հետո ասում է, որ նման բան չեղավ, որովհետև ինքը գրեց, դրա համար էլ ինչ–որ բան փոխվեց։

Այդ տրամաբանությունը շարունակվում է, մի օր գրում են` Սասուն Միքայելյանի հետ վեճ եղավ, մի օր գրում են, թե Ավինյանի հետ վեճ եղավ, դուռը շրխկացրեց, գրում են հանդիպումների մասին, որոնք տեղի չեն ունեցել, իրականության մեջ գոյություն չունեն, ուղղակի գուշակություններ են անում, և եթե համընկավ, ապա ներկայացնում են որպես իրենց հստակ աղբյուների տեղեկատվություն»,– նշեց ԱԺ փոխնախագահը։



Սիմոնյանի պնդմամբ` մամուլում տեղ գտած հրապարակումների 90 տոկոսը, որոնք առնչվում են ՔՊ–ի ու «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը, իրականությանը չեն համապատասխանում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս է եկել ՔՊ–ից,

Սիմոնյանն ասաց, որ Մարությանը կուսակցությանն անդամագրվելիս այդ մասին հայտարարություն է արել իր ֆեյսբուքյան էջում, իսկ դրանից հետո որևէ այլ հայտարարություն չի արվել, նրան չեն հեռացրել, նա դիմում չի ներկայացրել, ուստի համարվում է ՔՊ անդամ։

Խոսելով ընդդիմության պնդումների մասին, թե ԱԺ–ում դժվար է լինելու իշխանության համար, Սիմոնյանն ընդգծեց, որ իրենք որևէ խնդիր չունեն, հաղթել են ընտրություններում, ունեն պողպատե մանդատ և գործելու են պողպատե մանդատի տրամաբանության մեջ, այնպես որ դժվար է լինելու այն մարդկանց համար, ովքեր կփորձեն օրենքից դուրս որևէ գործողություն իրականացնել։

Сообщение Ալեն Սիմոնյանի անակնկալ հայտարարությունը․ Պլանները բացահայտվեցին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->