>


«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող 1 օրական աղջիկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Նա միացված է արհեստական շնչառական սարքին:








Քոչարյանի զոհերը

Այս մասին ֆեսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Ըստ նրա՝ նորածինը ունի նաև ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն: Նորածինը շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո:

Երեխան «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել Երևանի Արցախի փողոցից: Ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա.-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։


Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ոստիկանությունում դեռևս նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքներն ու փոքրիկի ծնողներին կամ հարազատներին գտնելու համար:



Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Դանիելյանը նշել էր, որ երեխայի վիճակը գնահատվում է բավարար:

Сообщение «Փակ կառոբկա էր, լացի ձայն եկավ». նորածին աղջնակի գտել է տիկին Անահիտը՝ իր բնակարանի դռան առաջ появились сначала на MediaNews.


от admin

-->