>


Գորիսի քաղաքապետին մեղադրանք կառաջադրվի:








Քոչարյանի զոհերը

ՀՀ ԿԸՀ-ն այսօրվա նիստի ժամանակ բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ԿԸՀ որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:



Առուշանյանը կասկածվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով), ՀՀ ՔՕ 38-154 հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը կազմակերպելը կամ օժանդակելը):

Գորիսի քաղաքապետը փոխկապակցված է Քարահունջի համայնքապետի հետ առնչվող գործին:

Сообщение ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունները. Գորիսի քաղաքապետին մեղադրանք կառաջադրվի появились сначала на MediaNews.


от admin

-->