>


Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ
Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորական
ուղերձում, մասնավորապես, ասված է.








Քոչարյանի զոհերը

«Ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է թավշյա հեղափոխությունից հետո
ժողովրդավարական ուղիով շարունակելու Հայաստանի հանձնառության մասին: Հայաստանում ընթացող
բարեփոխումներն ու ժողովրդավարական վերափոխումներն աննկատ չեն անցել: Ես անկեղծ հույս ունեմ, որ Դուք
կշարունակեք իրականացնել այդ կարևոր բարեփոխումները, չնայած անբարենպաստ անվտանգային միջավայրին:

Շարունակական համագործակցության ակնկալիքով վստահություն եմ հայտնում, որ միասին կկարողանանք
հաջողությամբ նպաստել Հայաստանի և Նիդեռլանդների միջև սերտ գործընկերության խորացմանը: Որպես
ժողովրդավարության և լավ կառավարման սկզբունքներին հավատարիմ երկիր, Նիդեռլանդները կշարունակի սատարել
Հայաստանին բարեփոխումների գործում, հատկապես ժողովրդավարացման և իրավունքի գերակայության ամրապնդման
ուղղությամբ: Մենք կսերտացնենք տնտեսական համագործակցությունը, մասնավորապես գյուղատնտեսության և ՏՏ
ոլորտներում:


Մեծապես կարևորում եմ մեր գործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության
համաձայնագրի շրջանակում և ակնկալում եմ, որ այս տարվա վերջին Արևելյան գործընկերության արդյունավետ
գագաթնաժողով կունենանք: Ես նաև բարձր եմ գնահատում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային
հիմնադրամի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակում մեր սերտ համագործակցությունը:



Ցավոք, այս տարվա ապրիլին Ձեր պլանավորված այցը Նիդեռլանդներ ստիպված եղանք հետաձգել` մեր երկու
երկրներում առկա համաճարակի պատճառով: Անկեղծ հույս ունեմ, որ 2022 թվականն այդ առումով ավելի
բարենպաստ կլինի, և հաճույքով ակնկալում եմ 2022 թվականին հյուրընկալել Ձեզ Նիդեռլանդներում՝ նշելու մեր
երեսնամյա դիվանագիտական հարաբերությունների հաջողությունները:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում` ի
շահ հայ ժողովրդի»:

Сообщение Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ появились сначала на MediaNews.


от admin

-->