>


Կառավարության այսօրվա նիստից հետո Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Իրանից ժամանած քաղաքացիներին, ովքեր գիշերում են փողոցում պատվաստանյութ ստանալու համար, Ավանեսյանն ասաց, որ իրենք անում են ամեն ինչ, որ այդ ծառայությունները ստանալիս որևէ կուտակումներ չլինեն և դրա համար կազմակերպում են, որ լինեն հերթագրման մեքենաներ։








Քոչարյանի զոհերը

Ավանեսյանը նշեց նաև, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում օտարերկյա քաղաքացիների պատվաստվելու համար Հայաստանում առնվազն 10 օր գտնվելու պայմանը։ «Այս փոփոխությունները պայմանավորված են մեր պատվաստանյութի քանակի մնացորդների տեղաշարժով և ակնկալվող նոր խմբաքանակների ինֆորմացիայով։ Որ պահին մենք կունենանք նոր մատակարարումներ, կարող ենք նաև վերանայել այս պայմանները», — ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը նշեց, որ արդեն պատվաստվել է 110 հազարից ավել քաղաքացի։


Անդրադառնալով հարցին, թե չկա՞ կոռուպցիոն ռիսկ նրանում, որ Առողջապահության նախարարությունը Առողջապահության նախարարի տեղակալի նախկին աշխատավայրից շուրջ 606 մլն դրամի գնումներ է կատարել, Ավանեսյանն ասաց․ «Կխնդրեմ, որ նման նյութեր փնտրող, գտնող, ուսումնասիրող, հրապարակող լրագրողները անպայման դիմեն համապատասխան կառույցների՝ պարզաբանելու բոլոր հանգամանքները։ Լրագրողները, օրինակ կարող են դիմել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»։



Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ են երկու դեղաչափ պատվաստված քաղաքացիները առանց ՊՇՌ թեստի գնալ այլ երկրներ, Ավանեսյանն ասաց, որ պետք է պատվաստվելուց հետո հեռախոսի մեջ ներբեռնեն համապատասխան հավելված, որի քայլերի հաջորդականությունը տեղադրված է նախարարության կայքում, և պատվաստվելուց հետո հայտնվում է կանաչ կոդը և նշվում՝ առաջին դեղաչափ, երկրորդ դեղաչափ։ «Հայաստանից մեկնելիս մեր քաղաքացիները, պետք է ուշադիր լինեն այն երկրի քաղաքականությանը որտեղ մեկնում են։ Պատվաստված լինելով կարող եք գալ Հայաստան և դա մեր քաղաքականությունն է։ Իսկ մեկնելիս պետք է նայել, թե որտե՞ղ ինչ քաղաքականություն է որդեգրված։

Կրկին անդրադառնալով օտարերկյա քաղաքացիների անվճար պատվաստմանը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այդ քաղաքականությունը հենված է մարդասիրական նորմերի վրա և ունի հակահամաճարակային հստակ նպատակ։ «Քովիդը չի ճանաչում ո՛չ քաղաքացիություն, ո՛չ կարգավիճակ, ո՛չ տարիք։ Հայաստանում լինելով, եթե անձինք հիվանդացել են քովիդով, ապա նաև բուժվել են, որովհետև հանրային վտանգ են ներկայացնում և պետք է պետությունը հնարավորինս կանխի վարակի տարածումը։ Տեսնելով Հայաստանում պատվաստվելու նկատմամբ օտարերկյա քաղաքացիների հետաքրքրվածությունը, Կառավարությունը նժարին դրել է պատվաստանյութի դիմաց ինչ-որ փոքր վճարը և այն, որ օտարերկյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ և այն, որ բարձրանում է Հայաստանի վարկանիշը։ Սրանք չափելուց հետո կկայացնենք որոշում, եթե իհարկե հոսքերը շատ ավելի ավելանան այնքան, որ այլևս չկարողանանք կառավարել», — ասաց Ավանեսյանը։

Сообщение «ԱՆ տեղակալի նախկին աշխատավայրից 606 մլն դրամի գնումներում կոռուպցիոն ռիսկ տեսնող լրագրողներին կխնդրեմ դիմեն համապատասխան կառույցներին՝ պարզելու համար բոլոր հանգամանքները…»․ Անահիտ Ավանեսյան появились сначала на MediaNews.


от admin

-->