>




Քոչարյանի զոհերը

ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ելույթում անդրադառնալով պատգամավորներին տրվող ծախսերի փոխհատուցման գումարների ավելացմանը, հարցադրումներ արեց, թե արդյո՞ք ճիշտ է, որ համահարթեցված, բոլոր պատգամավորներին տրվի այդ լրացուցիչ գումարները, անկախ նրանից, թե պատգամավորը գնու՞մ է մարզեր, թե՞ ոչ, կատարու՞մ է լրացուցիչ ծախսեր, թե՞ ոչ։






«Մենք շատ հեշտ կարող ենք այդ խնդիրը լուծել։ Օրինակ՝ կարող ենք տեղեկանք ունենալ, եթե այցելում ենք որևէ համայնք, ապա տվյալ համայնքի ղեկավարը կարող է ստորագրել այդ տեղեկանքը, որ տվյալ պատգամավորը եղել է տվյալ մարզում և մասնակցել է տարբեր հանդիպումների, քննարկումների կամ իր պատգամավորական պարտքը կատարել է այսինչ ամսաթվին։ Օրինակ, եթե առնվազն երկու անգամ մարզ է այցելել, համայնքի ղեկավարի այդ հաստատումը կարող է լրացուցիչ դրական էֆֆեկտ տալ նախ և առաջ հենց պատգամավորին պարտավորեցնելով հիշել, որ անպայման պետք է գնա և երկրորդը՝ այդ կապը կամրապնդվի՝ համայնքի ղեկավարի և պատգամավորի միջև ու կպարտավորեցնի համայնքի ղեկավարներին տեղերում լինել և պատգամավորի հետ աշխատել։ Մի խոսքով կան բազմաթիվ մեխանիզմներ և կարող ենք քննարկել և որոշել, թե ո՞րն է ճիշտը։ Այնուամենայնիվ լավ կլինի, որ շատ աշխատած, մարզեր շատ այցելած պատգամավորները ստանան այդ գումարները։ Վստահաբար այդ պատգամավորների համար այդ գումարն էլ է քիչ, որովհետև, եթե օրինակ վերցնենք Վայոց Ձորի մարզ այցելությունը և թվաբանական հաշվարկ անենք, ապա կտեսնենք, որ առնվազն 60 լիտր բենզին է ծախսվում։ Դա ստացվում է մոտավոր 30 հազար դրամ՝ միայն բենզինի ծախսը։ Սրան գումարած նաև գիշերակաց և սնվելու համար ծախսեր ևս մոտ 30 հազար դրամ, այսինքն մեկ այցի վրա մոտ 60 հազար դրամ է ծախսվում։ Ամսական եթե 4 անգամ գնում ես, ապա 240 հազար դրամ ծախսվում է միանշանակ։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Հարցը միայն հավասարեցման, համահարթեցման հետ է կապված», — ասաց Սերգեյ Բագրատյանը։



Сообщение «Լավ կլինի, որ մարզեր շատ այցելած պատգամավորները ստանան ծախսային փոխհատուցում…»․ Սերգեյ Բագրատյան появились сначала на MediaNews.


от admin

-->