>


Այս պահի դրությամբ Արցախին օգնություն ցուցաբերելու նպատակով սոցիալական բլոկով փաստացի ծախսել ենք 61.8 մլրդ դրամ։








Քոչարյանի զոհերը

Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։


Նրա խոսքով` մոտ 104 հազար շահառու արդեն չորրորդ անգամ է օգտվում սոցիալական միջոցառումից։

«Սոցիալական միջոցառումները շարունակվելու են և հասնելու մոտ 80 միլիարդի, որովհետև սկզբունք ունենք, որ վարձավճարների հատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ մինչև բնակարանով ապահովենք մեր տեղահանված հայրենակիցներին։ Երկրորդ բլոկն Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունները և իրավաբանական անձանց գույքային վնասներն են, որով հաստատեցինք գործիք, որը հնարավորություն տվեց առավելագույնս արդյունավետ այդ խնդիրը լուծել։ Այդ գործիքի ազդեցությունը բյուջետային հոսքերի վրա կկազմի տարեկան մինչև 10 մլրդ դրամ»,-ասաց Մհեր Գրիգորյանը։



Փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ բնակարանով ապահովելու համար պետք է մոբիլիզացվի մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ կառավարության ծախսը երեք տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ։

Сообщение «61.8 մլրդ դրամ է ծախսվել արցախցի հայրենակիցներին սոցիալական օգնություն ցուցաբերելու համար…».Մհեր Գրիգորյան появились сначала на MediaNews.


от admin

-->