>

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումն այսօր ԱԺ արտահերթ նիստում բավական ընդլայնվեց։ Փոփոխությունը պայմանավորված է միջազգային շուկայում պղնձի և մոլիբդենի գների կտրուկ բարձրացման հետևանքով ընդերքն ավելի լավ պաշտպանելու անհրաժեշտությամբ։




Քոչարյանի զոհերը

Նախագծի հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար՝ Վահան Քերոբյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի խտանյութի, մոլիբդենի խտանյութի և հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ՝ այս պահին գործող շուկայական գների մոտավորապես 15 տոկոսի չափով, բայց ֆիքսված արտահանման լիցենզինոն տուրքի ձևով։





«Որոշման անհրաժեշտությունն առաջացել է հետևյալ պատճառներով։ Առաջինը՝ այսօրվա ռոյալթիների գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և ապահովում ընդերքից ստացած եկամուտների բաշխումը ՀՀ քաղաքացիների և տնտեսվարողների միջև։

Երկրորդը՝ շուկայում ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որպեսզի Հայաստանը կիրառի այսպիսի տուրք միաժամանակ ապահովելով բյուջեի համար շատ կարևոր նոր մուտքեր և մյուս կողմից տնտեսվարողների համար պահպանելով լավ աշխատանքային միջավայր»,-ասաց Քերոբյանն ու հավելեց, որ պղնձի գինն անցած տարի մեկ մետրիկ տոննայի համար՝ 6000 դոլար էր, իսկ այժմ 9200 դոլարի սահմաններում է․ «Մոլիբդենի գներն անցած տարի 24000 էր, իսկ այժմ 40000 դոլարի սահմաններում են։

Այսինքն ավելացումը թույլ է տալիս, որ մենք վերցնենք ավելացված մասի մի մասը։ Նմանատիպ գործողություններ կիրառվել են ՌԴ-ում, Չիլլիում և այլ երկրներում»։


ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նախարարի պաշտոնակատարից հետարքրվեց, եթե պղնձի գները կտրուկ ընկնեն, այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա։

«Պղնձի գները բարձր են այս տարվա սկզբից և տնտեսվարողները վայելում են այս բարենպաստ միջավայրն արդեն երկար ժամանակ։
Պղնձի գների անկման նախադրյալներ չկան ըստ որոշ միջազգային վերլուծությունների։ Մեր ակնկալմամբ մոտ ապագայում չի նախատեսվում գների անկում, իսկ եթե անկում լինի կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք այս 6 ամսյա ժամկետը, որը սահմանված է ժամանակավոր միջոցի կիրառման համար՝ կունենան բավարար չափ եկամտաբերություն և իրենց տարեկան ցուցանիշները չեն վնասվի»,-պատասխանեց Վահան Քերոբյանը։



ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հարցրեց, թե տուրքի ավելացմամբ ինչքա՞ն գումար է ավելանալու․ «Նախընտրական շրջանում, Սյունիքի մարզում ՔՊ-ն շատ էր խոսում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազգայնացնելու մասին, հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ թեպետ ընկերությունը չի ազգայնացվում, բայց հաշվի առնելով տուրքի ծավալն էլ ավելի ենք ազգայնացնում ընդերքը»։

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Վահան Քերոբյնաը նշեց, որ այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մի տնտեսվարողի համար, այլ ընդհանուր ոլորտի հանդեպ է կիրառվելու․ «Այս միջոցառմամբ մոտակա 6 ամիսներին մենք պետական բյուջե կմուտքագրենք մեր հաշվարկներով 35 մլրդ դրամ գումար»։

Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց նաև՝ արդյոք չի քննարկվում այն տարբերակը, որ կոմբինատից փոխհատուցում տրվի մոտակա բնակավայրերին որոշակի գործառույթների համար՝ օրինակ մանկապարտեզների անվճար լինելու տեսքով՝ հաշվի առնելով այդ կոմբինատից եկող վնասակարության ազդեցությունը։

«Անցյալ տարի քննարկվել է ռոյալթիների մի մասը համայնքներին տրամադրելու նախագիծ, որը չի ընդունվել։ Ըստ այդ նախագծի ռոյալթիների ամբողջ գումարի 2 տոկոսը պետք է գնա ազդակիր համայնքներին։ Բայց այդ հարցին լրացուցիչ կանդրադառնանք ռոյալթիների վերանայման համակարգում»,-պատասխանեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը։

Сообщение «Մոտակա 6 ամիսներին պետական բյուջե կմուտքագրենք 35 մլրդ դրամ՝ պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման լիցենզիոն տուրք սահմանելով…»․ Վահան Քերոբյան появились сначала на MediaNews.


от admin

-->