>


ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2 աշխատակցի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:








Քոչարյանի զոհերը

Երեկ՝ ԱԱԾ-ի կողմից առավոտյան բերման էր ենթարկվել ԶՊՄԿ-ի մեկ աշխատակից, իսկ դրանից հետո ձերբակալվել են ԶՊՄԿ-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը և  ԶՊՄԿ-ի մատակարարման բաժնի պետի տեղակալ Վիլեն Գրիգորյանը, որը նաև Կապան համայնքի ավագանու անդամ է։


Վահե Հակոբյանի խոսքով՝ ձերբակալություններն անհիմն են.

«Ոչ մի հիմնավորում չեն ներկայացրել: Իրենք շատ բան կարող է ասեն՝ Քենեդու սպանությունից սկսած մինչև կողքի կրպակից վաֆլի գողանալ, բայց որևէ հիմք չկա»,-ասաց Հակոբյանը:



Վահե Հակոբյանը նաև հայտնեց, որ Պղնձանմոլիբդենային կոմբինատում խուզարկությունն ավարտվել է.
«Պլոմբել են բոլոր գրասենյակները, առգրավել են համակարգիչները և գնացել են, հիմա ներսում աշխատակից չկա»,-ասաց նա:

Сообщение «Ձերբակալվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը և մատակարարման բաժնի պետի տեղակալը». Վահե Հակոբյան появились сначала на MediaNews.


от admin

-->