>

Ամփոփելով 2020-2021 թթ. «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները՝ լավագույն արդյունքներ արձանագրած և հաղթած աշակերտների ուսուցիչների համար «Այբ» կրթական հիմնադրամն այսօր միջոցառում էր կազմակերպել:




Քոչարյանի զոհերը

Ներկաներին առցանց ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մեծապես կարևորվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը և համատեղ աշխատանքն ուսուցիչների հետ:





«Կրթական բարեփոխումների գործընթացի հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև մասնակցայնությամբ, որ ուսուցիչները նույնպես ներառված լինեն նոր նախաձեռնություններում»,- փաստել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ամենօրյա աշխատանքով բազմաթիվ երեխաների մտահորիզոնի ձևավորման գործում դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է, և մասշտաբային մրցույթներին աշակերտների մասնակցությանն օժանդակած ուսուցիչները գիտակցված կրում են այդ պատասխանատվությունը:


Ժ. Անդրեասյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ մասշտաբային մրցույթներին աշակերտների մասնակցությանն ուսուցիչների օժանդակելու փաստը դիտարկվում է որպես առավելություն տարակարգերի շնորհման գործընթացում, վկայում է, թե նախարարությունը որքան է կարևորում այդ աշխատանքը: Արձանագրելով, որ անցած տարին մեծ մարտահրավերների շրջան էր, երբ կրթական գործընթացների մասնակիցները մինչ այդ գործնականում իրենց կիրառած հմտությունները հաջողությամբ կարողացան փոխադրել նաև վիրտուալ հարթություն, Ժ. Անդրեասյանը կարևորել է Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման գործընթացում ուսուցիչների ներգրավվածության հանգամանքը և հույս հայտնել, որ միջոցառման ընթացքում անպայման անդրադարձ կլինի նաև Հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների ներդրման ու փորձարկման թեմային:

Հիշեցնենք, որ ամեն տարի «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում է «Կենգուրու» և «Մեղու» զանգվածային մրցույթները՝ դրանց շուրջ համախմբելով հազարավոր աշակերտների և ուսուցիչների:



«Գնահատելով մեր ծրագրերի մասնակից ուսուցիչների մեծ դերը կրթության ոլորտում՝ մենք կարևորում ենք, բացի բուն մրցույթից, նաև ուսուցիչների հետ համայնքաստեղծ և ոգևորող հանդիպումները, որոնք ուսուցիչներին օգնում են, որ իրենց ավելի ներգրավված և գնահատված զգան»,- ասել է «Այբ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը՝ ավելացնելով, որ իրենք նպատակ ունեն խրախուսել ու ոգևորել այն ուսուցիչներին, որոնք այս մրցույթների ընթացքում ունեցել են լավագույն արդյունքներ արձանագրած և հաղթած աշակերտներ։

 

Сообщение Խրախուսվել են «Կենգուրու» և «Մեղու» մրցույթներում լավագույն արդյունքներ արձանագրած աշակերտների ուսուցիչները появились сначала на MediaNews.


от admin

-->