>

Մենք գրել ենք, որ այսօր ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ընդ որում, Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան՝ կառավարության նիստից առաջ։

Նրա համար անակնկալ է եղել՝ երբ ասել են՝ դիում գրի, քանի որ մինչ այդ նման խոսակցություն չի եղել իր հետ եւ ինքն էլ ազատվելու մտադրություն չի ունեցել։ Ավելին՝ անձնուրացորեն ծառայել է Նիկոլ Փաշինայնին եւ նպաստել նրա վերընտրությանը՝ հույս ունենալով, որ իր ապագան էլ է դրանով ապահովագրում։ Ի դեպ, նիստից հետո էլ նա երկար ժամանակ չէր իջնում ներքեւ, ասացին՝ Նիկոլ Փաշինյանի մոտ է։




Քոչարյանի զոհերը

Նիստից հետո, մեր տեղեկություններով, Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, հավաքել աշխատակազմի մի մասին, ասել, որ հեռանում է: Նրան մխիթարել են, թե` առանց պաշտոնի չի մնա:





Մեզ ասացին, որ ՊԵԿ նախագահի պաշտոնի համար տարբեր անձանց անուններ են շրջանառվում`Գուրգեն Արսենյան, Գագիկ Արզումանյան, որոնք երկուսն էլ հերքեցին, ասելով, որ իրենց առաջարկ չի արվել։


Իսկ մոտ մեկ ժամ առաջ կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Բնականաբար, ենթադրվում է, որ նրան ուզում են առաջարկել, որ վերադառնա իր նախկին պաշտոնին, չնայած ընտրություններից առաջ «Հրապարակին» տված հարցազրույցում պարոն Անանյանն ասել էր, որ այս իշխանությունը պետք է հեռանա։



Մենք կապվեցինք Դավիթ Անանայնի հետ, նա հերքեց իրեն կառավարություն հրավիրելու փաստը, սակայն մեր աղբյուրը պնդում է, որ նա այսօր հյուրընկալվել է կառավարությունում։

hraparak. am

Сообщение Խառնաշփոթ կառավարությունում․ Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->