>

Անգամ երկար տարիներ մի մարդու կողքին ապրելով ու հետը շփվելով՝ նրան չես կարող լիարժեք ճանաչել: Իմ դեպքում հենց այդպես էլ եղավ:

Ամուսնուս նախաձեռնությամբ որոշեցինք բաժանվել: Ոչ մի սկանդալ, ինտրիգ, վեճ… Լուռ ու համերաշխ կիսեցինք մեր ունեցվածքը, իսկ հիմա պիտի նոտարով ձևակերպենք: Մանրամասների մասին խոսել չեմ ուզում: Ուրախ եմ, որ կարողացա ընդունել ամուսնուս որոշումը, չնայած որ չափազանց տհաճ էր ու ցավոտ: Նա բավականին բարձր աշխատավարձ է ստանում, երևի ես դադարել էի դուր գալ նրան, ու դրա համար էլ ավելի լավին է գտել:




Քոչարյանի զոհերը





Ամուսինս բնակարանը որոշեց թողնել ինձ ու մեր 5 տարեկան որդուն, իսկ վերջերս ձեռք բերված մեքենան ու բանկում հավաքած գումարը վերցրեց իրեն:

Երբ մի փոքր ուշքի էի եկել, հայտնվեց սկեսուրս: Եկավ իմ տուն ու սկսեց հարցեր պարզել:


Բայց ինչու՞ եք կիսում ունեցվածքը: Միայն որդիս է աշխատել: Դու դեկրետ էիր գնացել, հետո անհասականալի գործ էիր անում, կոպեկներ ստանում: Իսկ հիմա տղայիս ձեռքից խլել ես նրա տունը, դեռ ալիմենտ էլ պիտի վճարի:

Եթե անկեղծ, իմ թանկագին սկեսուրը չէր ստում: Ես իսկապես 3 տարի դեկրետում եմ եղել: Աշխատավարձս շատ ավելի ցածր է, քան ամուսնունս: Բայց բնակարանը համատեղ ջանքերով ենք գնել. գումարի 1/3 մասը տվել են ծնողներս, 1/3-ը՝ ամուսինս, դեռ մինչև ամուսնությունն էր խնայել ու կուտակել, իսկ 1/3-ն էլ՝ մեր համատեղ ապրած տարիների ընթացքում ենք վճարել, իհարկե մեծ մասը՝ ամուսինս: Բայց ո՞վ ասաց, որ երեխա պահելը ավելի հեշտ է, քան գումար աշխատելը:



Обнаглевшая свекровь заявила Наташе: «Если есть лишние деньги – отдайте нам»

Հետո մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ սկեսուրս գնացել է իրավաբանի մոտ, որպեսզի պարզի, արդյոք օրինական է ունեցվածքի նման բաժանումը: Բացի այդ, ամուսնուս սիրուհին նրան իմ դեմ է տրամադրում, երևի աչքը մեր տան վրա է դրել: Շատ զզվելի է այս ամենը: Ընդ որում այս տարիների ընթացքում սկեսուրս երդվում էր, որ ինձ իր դստեր պես սիրում է, թոռանը պաշտում էր, ինքն էր խնդրում, որ մեկ-մեկ թողնեմ գիշերը իր մոտ: Ասում էր՝ դու գնա, հանգստացիր, ես ձագուկիս հետ կմնամ: Իսկ հիմա ինձ ճանաչել չի ուզում, իսկ որդուս հանդեպ բավականին սառը վերաբերմունք է ցուցաբերում: 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Այնքան զզվելի է… -Ինչպե՞ս թե հավասար կիսեք ունեցվածքը… Միայն որդիս է աշխատել… -հայտնեց նախկին սկեսուրս появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->