>

Կառավարությունը փոփոխություններ կատարեց տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգում, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերում: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:


«Ներկայիս գործող իրավակարգավորումների պայմաններում մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության կամ դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողը զրկվում է այդ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից և ստիպված է ստանալ նոր՝ այլ թվերի և տառերի համադրությամբ համարանիշ:








Քոչարյանի զոհերը

Նշված կարգավորումները պատճառ են դարձել հիմնականում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունների և դրանք վերադարձնելու համար այն օգտագործողից գումար շորթելու համար»,- ասաց Ղազարյանը։


Նրա խոսքով՝ առաջարկվող նախագծով զույգ համարանիշների կորստի դեպքում օգտագործողին իր ցանկությամբ, պետական տուրքի վճարի (12 հազար դրամ) դիմաց կհատկացվի նոր համարանիշների կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ, կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց: Նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական թողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար: Որոշումը տարածվելու է 2020 թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:



Որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանխել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի հափշտակությունները։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում գողության նոր տեսակ է հայտնվել: «Գողանում են պետհամարանիշները եւ, սեփականատերերից դրամ շորթելով, այն վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահները մի քանի այդպիսի խմբեր հայտնաբերել են, բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել այս որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ քաղաքացին ոչ թե ստիպված կլինի մեծ «փրկագին» վճարել, այլ ստանալ կրկնօրինակը պատկան մարմնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


от admin

-->