>


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն  իր  ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել,  որտեղ ավում է.








Քոչարյանի զոհերը

ՀՀ վարչապետի պատասխան տեքստը Ադրբեջանի խելագարին ճիշտ էր, հավասարակշիռ։
Ակնհայտ է, որ պատերազմյա ու ետպատերազմյա իրողությունների փոփոխության ցանկացած փորձ, որը կվտանգի Ալիևի քաղաքականության թիրախները, լարվածության աղբյուր են լինելու։


Ալիևն ինքն է շտապում խախտել ստատուս-քվոն, քանի դեռ այն իր «հաջողությունները» ետ չի շրջել։ Նրան պետք է, որ Հայաստանը որքան հնարավոր է շուտ խախտի եռակողմ հայտարարությունը՝ ստանձնելով դրա պատասխանատվությունը։ Միաժամանակ՝ բռնապետը բացարձակ չի ցանկանում, որ ապաշրջափակման ռուսական գործընթացը գնա իր հունով ու Հայաստանին խեղդելու իր զենքից՝ շրջափակումից զրկվի։

Դրա համար գին է պահանջում․ Հայաստանը հրաժարվում է Արցախի խնդրից՝ դելիմիտացիայի շրջանակներում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի շրջափակման վերացման դիմաց իրեն տրվում է «զանգեզուրյան միջանցքը», կամ ինքն է այն ստեղծում ուժով, բայց հենց այստեղ իրեն պետք է, որ ռուսական գործընթացի ձախողողը լինի հայկական կողմը։ Այս բոլոր հարցերում Ալիևը դեմ է առել պատին, ինչն էլ պայմանավորում է նրա կատաղությունը․ անգամ սահմանախախտումը որպես Հայաստանին պարտադրված դելիմիտացիայի տանելու ճնշում չի աշխատում, քանի որ Հայաստանի կոնտրառաջարկությունը, որը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանը, այն չեզոքացնում է։



Շուշիի օպերացիան էլ խոշոր առումով տապալվեց․ հիմնական խաղացողները հրաժարվեցին ճանաչել այն «նվաճելու» օրինականությունը՝ մերժելով գնալ բերդաքաղաք։ Ալիևը սրա վտանգները շատ առարկայական է զգում․ սա նշանակում է, որ Շուշիի ադրբեջանական պատկանելության իրավունքը կասկածի տակ է դրվում ու դրվելու՝ եթե իրեն խելոք չպահի։ Դրա համար հոխորտանքը ուղղված էր նաև միջազգային շրջանակներին, որ «իրեն կանգնեցղնող չկա ու չի լինելու»։ Ըստ էության՝ նաև հավանության չի տրվում Էրդողան-Ալիև Շուշիի հռչակագրին, ինչը նրան կատաղության է հասցրել։
Հայաստանը պետք է գործի շատ սթափ, առանց էմոցիաների, խաղերին հակադրելով կոնտրխաղեր։

Сообщение «Վարչապետի պատասխան տեքստը Ադրբեջանի խելագարին ճիշտ էր, հավասարակշիռ…». Ստյոպա Սաֆարյան появились сначала на MediaNews.


от admin

-->