>




Քոչարյանի զոհերը

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայողներից որևէ նորություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեցին Պաշտպանության նախարարությունից և հավելեցին, որ քննարկվում են բոլոր վարկածները՝ այդ թվում հնարավոր գերեվարման։





Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ․ «Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։




Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի»,-ասված էր հաղորդագրության մեջ։

Сообщение Մառախուղի պատճառով կորած զինծառայողները երրորդն օրն է՝ չեն գտնվել․ որոնողական աշխատանքները շարունակվում են появились сначала на MediaNews.


от admin

-->