>


Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում լքված նորածինը դուրս է գրվել հիվանդանոցից և հանձնվել է խնամակալ ընտանիքի։ Այս մասին 24News-ին ասաց Գյումրիի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը։








Քոչարյանի զոհերը

«Ընտանիքի մասին տեղեկություն չենք կարող տալ, քանի որ գաղտնիության սկզբունքը չենք կարող խախտել: Խնամակալության համար դիմել էր երկու ընտանիք։ Երեխան արդեն երկու օր է գտնվում է ընտանիքում»,- տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը:


Բաղրամյանի խոսքով՝ երեխայի առողջական վիճակը նորմալ է: Բժիշկների փոխանցմամբ՝ երեխայի հայտնաբերման ժամանակ նորածինը մրսած է եղել, և ունեցել է որոշակի խնդիրներ:

«Ծնողի հայտնվելու պարագայում, քանի որ քրեական գործ է հարուցված, հետագան ցույց կտա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Դա արդեն իրավապահ մարմինների խնդիրն է, կապված է նաև այն հանգամանքից, թե մայրը ինչ դիրքորոշում կունենա։ Հանձնաժողովը նպատակահարմար գտավ երեխային հանձնել խնամակալության և ոչ թե որդեգրման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է մայրը հայտնաբերվի»,- նշեց նա:



Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան Գյումրիի Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում, հայտնաբերվել էր տղա նորածին երեխա։

Сообщение Գյումրիում հայտնաբերված նորածին երեխան հանձնվել է խնամակալ ընտանիքի появились сначала на MediaNews.


от admin

-->