>




Քոչարյանի զոհերը

Այսօր առավոտյան Արարատի մարզի Երասխ համայնքի հայ-ադրբեջանական սահմանին կրկին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ-ն և հավելել, որ հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների և զոհեր ու վիրավորներ չկան։





Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ բնակավայրում շատ քիչ հատվածից է ստացել տեղեկություն, որ կրակոցի ձայներ են լսվել, իսկ բնակավայրի մնացած հատվածում կրակոցի ձայները լսելի չեն․ «Այս պահին խախանդ է, հանգիստ է, ամեն մարդ իր հոգսին, իր գործին, իր պրոբլեմներին։




Հակառակ դեպքում մեր զինվորներն ամեն ինչի պատրաստ են, մենք էլ իրենց թիկունքին կանգնած ենք։ Երասխն ամենամոտ բնակավայրերից մեկն է հայ-ադրբեջանական սահմանին, բայց գյուղում անհանգստություն չկա»,-հավաստիացրեց նա։

Сообщение «Երասխում այս պահին հանգիստ է, ամեն մարդ իր գործին է, կրակոցի ձայներ չեն լսվում․..». Երասխի համայնքապետ появились сначала на MediaNews.


от admin

-->