>




Քոչարյանի զոհերը

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը երեկ գիշերը ձերբակալվել է: Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:





Նա տեղեկացրեց, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել կասկածվում է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):




Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ԿԸՀ միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ինչը ԿԸՀ-ն բավարարել էր:

Сообщение Սիսիանի քաղաքապետը երեկ գիշերը ձերբակալվել է․ ՔԿ появились сначала на MediaNews.


от admin

-->