>


Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։








Քոչարյանի զոհերը

Առուշանյանի փաստաբանը հայտարարեց, որ Գորիսի համայնքապետը կալանավորվեց երկու ամսով։

Նա ասաց, որ բողոքարկելու են որոշումը Վերաքննիչ դատարանում։


Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարեց Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։



Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Сообщение Դատարանը որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին появились сначала на MediaNews.


от admin

-->