>


Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 18-ամյա Կարեն Խլոպուզյանն արդեն ձեռքի բիոնիկ պրոթեզ ունի, այսինքն՝ ավելի ժամանակակից և ավելի հարմարավետ: Նա առաջիններից է, ում տեղադրվել է այդ պրոթեզը: «Զինվորի տան վերականգնողական կենտրոն»-ում Կարենը անցնում է վերականգնողական փուլ, որտեղ նրան օգնում են սովորել կառավարել ձեռքի պրոթեզը:








Քոչարյանի զոհերը

Կարեն Խլոպուզյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է: Մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմը: Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսին, ծառայության անցել Հադրութում: Հոկտեմբերի 1-ին հակառակորդի անօդաչու սարքի արձակած ռումբի պայթյունից ստացած վիրավորումից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ վիրահատվել և տեղափոխվել է Երևան։


Կարեն Խլոպուզյանի համար նաև, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, կառուցվում է առանձնատուն Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանի ֆինանսավորմամբ: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Կարենը տուն չունի։ Տունը, որտեղ բնակվում են, սեփականության իրավունքով իրենցը չէ։ Համբուրգի հայ համայնքի ղեկավար Սերժ Անգելյանը չմերժեց խնդրանքս։ Կարենի համար Սարահարթում գեղեցիկ առանձնատուն կկառուցի՝ ջեռուցման համակարգով, ջերմամեկուսացմամբ, բոլոր հարմարություններով։ Նախագիծը պատրաստ է։ Քրոջ՝ Հերմինեի հետ զբաղված ենք թղթաբանական հարցերի լուծմամբ։ Պրն Անգելյան, բարեկամ, շնորհակալ եմ»,- գրել էր Մկրտչյանը, հավելելով. «Կարենը շուտով նաև կպրոթեզավորվի։ Կառավարությունը ջանք ու միջոց չի խնայելու։ Նա վերականգնողական փուլ է անցել «Զինվորի տանը»՝ մեր հզոր բժիշկների հսկողությամբ»։



Կարենը նաև «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ից ստանալու է 58 մլն դրամ, 10 մլն-ը՝ միանվագ, 48 մլն-ը՝ 20 տարում՝ ամսական՝ 200.000 դրամ։

Сообщение Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենն արդեն պրոթեզավորվել է появились сначала на MediaNews.


от admin

-->