>

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական հսկայածավալ միջոցառումների և քննչական բազմակողմանի գործողությունների արդյունքում որոշ հանգամանքներ են պարզվել հուլիսի 13-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փորձի, խուլիգանության, կրակոցներ արձակելու դեպքով։




Քոչարյանի զոհերը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը, 41-ամյա Գագիկ Պողոսյանը, վերջիններիս ընկերներ Գորիսի բնակիչներ՝ Հարութ Վարդանյանը, 43-ամյա Արմեն Աղաջանյանը, Վերին Շեն գյուղի բնակիչներ 34-ամյա Էրիկ Զադայանը, 33-ամյա Արմեն Հովսեփյանը, Գորիսի բնակիչներ 31-ամյա Հարութ Լալազարյանը, 27-ամյա Մհեր Սահակյանը միասին Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում, վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանի և վերջինս հետ նշված տարածք եկած Գորիսի բնակիչներ՝ 69-ամյա Հրաչիկ Թունյանի, 44-ամյա Նորայր Մնացականյանի, Մելիք Բարսեղյանի, վերջինիս որդու՝ 18-ամյա Մուշեղ Բարսեղյանի հետ, որը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։ Եվ այդ ընթացքում Կ․ Պողոսյանը իրեն պատկանորղ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ․ Վարդանյանը և Մ․ Բարսեղյանը հրազենային վնասվածքներ են ստացել։





Գ․ Շամշյանի տեղկություններով՝ վիրավորնեից Հ․ Վարդանյանին իր ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխել Կ․ Պողոսյանը, իսկ մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Ն․ Մնացականյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մասնակից մնացած անձանց ինքնությունը և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպին մասնակցած Կ․ Պողոսյանը Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, իսկ Կ․ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը և ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ալեն Կարապետյան։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Սևակ Արզումանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։



Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, նրանք են՝ Գորիս քաղաքի բնակիչներ 34-ամյա Հարություն Վարդանյանն ու 54-ամյա Մելիքսեթ Բարսեղյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ․ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել «Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» աշտորոշմամաբ, իսկ Մ․ Բարսեղյանը «Ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք /1.5-0.5 սմ/» ախտորոշմամբ։ Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Сообщение Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց «ռազբորկայից», որի ժամանակ հնչել էին կրակոցներ, եղել էին վիրավորներ․ կասկածյալների մեջ են Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիները появились сначала на MediaNews.


от admin

-->