>


Կառավարությունը փոփոխություններ կատարեց տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգում, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերում: Ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի, ցանկալի կամ հերթական համարանիշերի գողության դեպքերը կանխելու, դրանց զույգի կորստյան դեպքում այն օգտագործողին նույն համարանիշի կրկնօրինակը հատկացնելու անհրաժեշտությամբ:








Քոչարյանի զոհերը

Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վահե Ղազարյանը ներկայացրեց ավտոմեքենաների պետհամարանիշների հետ կապված նոր կարգավորումները՝ նշելով, թե ինչ կարելի է անել այն դեպքում, երբ համարանիշը գողացել են:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում գողության նոր տեսակ է հայտնվել: «Գողանում են պետհամարանիշները եւ, սեփականատերերից դրամ շորթելով, այն վերադարձնում են: Իհարկե, վերջին շրջանում մեր իրավապահները մի քանի այդպիսի խմբեր հայտնաբերել են, բայց մենք որոշեցինք այդ հանցատեսակն անիմաստ դարձնելու համար կայացնել այս որոշումը, որ համապատասխան պետական տուրքի վճարումով կտրվի համարանիշի կրկնօրինակը: Այսինքն՝ քաղաքացին ոչ թե ստիպված կլինի մեծ «փրկագին» վճարել, այլ ստանալ կրկնօրինակը պատկան մարմնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Մանրամասները՝ տեսանյութում



 

Сообщение Որ դեպքում քաղաքացին ոստիկանությունից կստանա գողացված պետհամարանիշի կրկնօրինակը появились сначала на MediaNews.


от admin

-->